19:17 03.04.2018
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը կպայքարի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ:
Բուքմեյքերական ընկերությունները այս զույգի ֆավորիտ համարում են անգլիական ակումբին: Երկու խաղերի արդյունքով կիսաեզրափակիչ անցնելու համար «Արսենալ»-ի գործակիցը 1.2 է, ԲԿՄԱ-ինը 4.2:
Լոնդոնում կայանալիք առաջին խաղում դարձյալ բացահայտ ֆավորիտ են համարում «Զինագործներին». նրանց հաղթանակի համար սահմանվել է 1.35 գործակից, ռուսական ակումբի հաղթանակը գնահատվում է 9.5 գործակցով, ոչ-ոչքին՝ 4.85:
Այս խաղում գոլ խփելու համար ամենաբարձր գործակիցն ունեն լոնդոնյան ակումբի հարձակվողներ Դենի Ուելբեքը և Ալեքսանդր Լակազետը: Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հնարավորությունը ևս բարձր է գնահատվում՝ 2.2 գործակից:
Բանակայինների կազմում գոլ խփելու ամենահավանական թեկնածուն բրազիլացի հարձակվող Վիտինյոն է. նրա համար սահմանվել է 4 գործակից:
Ֆուտբոլային փորձագետներն այս խաղից առաջ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ռուսական ակումբը վերջին երեք տարում ճգնաժամի պատճառով լուրջ ձեռքբերումներ չի ունեցել:
Ըստ transfermarkt.de կայքի` «Բանակայիններ»-ը երեք տարվա ընթացքում տրանսֆերների վրա ծախսել են ընդամենը 1.5 մլն եվրո: Ի տարբերություն ռուսական ակումբի «Արսենալ»-ը երեք տարում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել է 252 մլն եվրո:
Նույն կայքի տվյալներով լոնդոնցիներն իրենց ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով մոտ հինգ անգամ գերազանցում են մրցակցին. «Արսենալ»-ի ֆուտբոլիստների գումարային «արժեքը» 492.5 մլն եվրո է, «ԲԿՄԱ»-ինը՝ 101.7 մլն եվրո, բայց պետք չէ մոռանալ, որ խաղադաշտում թվերը չեն ֆուտբոլ խաղում:
«Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ «Արսենալ» – ԲԿՄԱ առաջին հանդիպումը կկայանա այս հինգշաբթի՝ ապրիլի 5-ին, պատասխան խաղը մեկ շաբաթ անց՝ ապրիլի 12-ին: Երկու խաղերն էլ ուղիղ եթերով կհեռարձակվի «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքներով:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...