21:34 10.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը ս․ թ․ մարտի 11-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից 08․04․2024 թ․ օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ) ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։
Հաշվի առնելով արձանագրված թերությունները Տեսչական մարմնի կողմից 08․04․2024 թվականին տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։
Այնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝ նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։
Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման մերժման եզրակացություն։
Ստեղծված իրավիճակում հարկ է նկատել, որ Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։
Հետայսու նմանատիպ անդառնալի հետևանքներից խուսափելու համար Տեսչական մարմինը հորդորում է արտադրական վտանագավոր օբյեկտ շահագործողներին՝ համապատասխան փորձաքննության և շահագործման դրական եզրակացության բացակայության պայմաններում իսպառ բացառել դրանց շահագործումը։
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...