Մշակվում է սպաներին բնակարաններ տալու հատուկ ծրագիր․ Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Մշակվում է սպաներին բնակարաններ տալու հատուկ ծրագիր․ Վիգեն Սարգսյան

10:58 11.10.2017

ՀՀ ՊՆ ծրագրերով այս տարիներին բնակարաններ է ստացել հայկական բանակի սպաների 1700 ընտանիք, սակայն բնակարան ստանալու համար հերթագրված սպաների քանակը շատ է ավելի երկար է։ Այս մասին այսօր հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ խորհրդարանում ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծի լսումների ժամանակ։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ սպաների մի մասն արհեստականորեն վատացրել է իր բնակարանային պայմանները, վաճառել է տունը, չի գրանցել ժառանգությունը և այլն, որպեսզի ցույց տա, որ բնակարանի կարիք ունի։ Արդյունքում բնակարանի կարիք ունեցող և հերթագրված սպաների ցուցակը երկարել է։

«Մենք առաջարկում ենք այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները դեռ քննարկվում են և մինչև ամսվա վերջ կավարտենք քննարկումները։ Նոյեմբերին լայն հասարակության դատին կներկայացնենք», — նշել է Վիգեն Սարգսյանը։

Նախարարը որոշ մանրամասներ է բացահայտել նոր ծրագրից․ մասնավորապես՝ առաջարկվելու է բացառիկ պայմաններով հիպոտեկային վարկի ծրագիր, որը շատ ավելի ցածր տոկոսադրույք է ենթադրելու, քան բոլոր գործող տարբերակները։ Այս ծրագրից սպան ծառայության ընթացքում կարողանալու է օգտվել միայն մեկ անգամ։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ծրագրում գրանցումից հետո երրորդ տարում սպան արդեն ֆիզիկապես կստանա բնակարան և դրա համար վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում` որոշակի զեղչով՝ 20 տարիների ընթացքում, այսինքն՝ ամսական մոտ 60-70 հազար դրամ վճարելով երրորդ տարում կստանա: Ավելին, եթե նա ծառայում է առաջնագծում և այնտեղ բնակարան ունի կամ վարձով է բնակվում, ապա հիպոտեկային վարկով վերցրած բնակարանը կարող է վարձով տալ մեկ ուրիշին ու ստացած գումարով հոգալ իր կարիքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

17:54 02.05.2025

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

17:45 02.05.2025

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

17:40 02.05.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

17:36 02.05.2025

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ապրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

17:24 02.05.2025

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

Մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...

BACK_TO_TOP