Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին

16:28 16.09.2024

ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է մտածեն՝ ինչ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, հետագա բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանն աջակցելու համար. այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ:

«Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղությանը: Թեև դա քաղաքական առումով ցավոտ է լինելու, իսկ Մոսկվան էլ փորձելու է սաբոտաժի ենթարկել գործընթացը, սակայն Երևանի և Անկարայի միջև կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունն օգուտ կբերեն երեք երկրին էլ: Եթե նախագահ Էրդողանն ու վարչապետ Փաշինյանը քաջություն ու տեսլական դրսևորեն, հայ-թուրքական կարգավորմանը կարող է նախորդել Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագրին և հեշտացնել (կնքումը-Խմբ.): Անվտանգային դիվիդենտներից զատ, Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսական գործընկերներին ու նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից»,- հավելել է դիվանագետը։

Բաերի խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը կփոխի խաղի կանոնները, տարածաշրջանային առևտուրը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կարող է յուրանքանչյուր երկրում նպաստել տնտեության աճին։

Նա կարևորել է նաև տեխնիական հմտությունների կառուցումը, այդ թվում՝ առևտուրն ու լավ կառավարումը, գյուղատնտեսության ոլորտը, որտեղ ներդրումներն ու արդիականացումը կարող են օգնել նվազեցնել ՌԴ-ից ներկրումները։

«ԱՄՆ-ն պետք է համագործակցի ԵՄ-ի ու Հայաստանի մյուս ընկերների հետ՝ զարգացնելու երկարատև համապարփակ անվտանգային և պաշտպանական գործընկերություն: Դա պետք է տեղի ունենա համաձայնագրերի տեսքով, որոնք արդեն կնքվել են Ուկրաինայի հետ անցյալ երկու տարվա ընթացքում։ Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:

Բաերն ընդգծել է, որ «Արևմուտքի նպատակն է երկրի ազատ և անկախ ապագային աջակցելը, այլ ոչ թե Մոսկվայի դեմ միավորներ հավաքելը»:

«Այժմ նաև ժամանակն է ներկայացնելու իրատեսական սպասումները. սպասվող ճանապարհը լինելու է երկար: Պահանջվում են տևական կառուցվածքային բարեփոխումներ և ներդրումներ: Այն պահանջում է մի ամբողջ սերնդի աշխատանք: Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կփորձի խոչընդոտել գործընթացին… Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, իսկ մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր տևական աջակցությունը»,- եզրափակել է Բաերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP