15:06 19.09.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին:
Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։ Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալն ազգային մրցունակության նախադրյալ է և այս համատեքստում առանձնակի ընդգծել արհեստական բանականության կիրառության կարևորությունը տնտեստության բոլոր ճյուղերում՝ հաշվի առնելով տեխնոլոգիայի աճի արագ տեմպերն ու արտադրողականության աճի պոտենցիալը։
Հանդիպմանը NVIDIA-ի ԱՄԷ-ի ներկայացուցիչ, ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման տնօրեն Անտոն Զորաևը մանրամասն ներկայացրել է ընկերության լուծումներ՝ փոխակերպելով աշխարհի խոշորագույն արդյունաբերությունները` խորապես ազդելով հասարակության վրա: Կողմերը հանգամանալից քննարկել են նաև ՀՀ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքների նախապատրաստման, ներդրման, ինչպես նաև գերհամակարգիչների կիրառման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ամենատարբեր՝ տնտեսական, կրթական, առողջապահական, կիբեռանվտանգության, քաղաքացիական ծառայությունների կազմակերպման, քաղաքաշինության և այլ բնագավառների զարգացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի լեզվամշակութային առանձնահատկությունները՝ քննարկվել է նաև հայոց լեզվի մոդելի ներդրման կարևորության հարցը: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախանշյալ ուղղություններով հետագա փոխգործակցության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, «GeForce Now» ընկերության ԱՊՀ երկրների և Հարավային Կորեայի տարածաշրջանային տնօրեն Պավել Տռոիցկին, Հայաստանի Վերակառուցման և Զարգացման «ԱԴԿԱՌՍ» գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանը, «Արմեդ-Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները: NVIDIA-ն հիմնադրվել է 1993 թվականին: NVIDIA-ի արագընթաց աճը կապված է ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում գերակայության հետ: Այժմ այն դարձել է մասնագիտացված GPU-ների և կիսահաղորդիչ կոմպոնենտների առաջատար մատակարարը AI համակարգերի համար ամբողջ աշխարհում: NVIDIA-ն այժմ ամբողջական փաթեթային հաշվողական ենթակառուցվածքային ընկերություն է՝ տվյալների կենտրոնական մասշտաբով: Ընկերության գլխամասը տեղակայված է Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում:
Ընկերությունն ունի ավելի քան 31․000 աշխատակից աշխարհի 36 երկրներում:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...