ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

09:28 15.09.2018

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարութություն է տարածել` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատվել է նշված խոսակցությունը միմյանց միջև տեղի ունենալու փաստը, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ տեղի է ունեցել վերոնշյալ սահմանադրական երաշխիքի խախտում, ինչն իրավական պետության տեսանկյունից անթույլատրելի է:

Նկատի ունենալով այն, որ գաղտնալսված անձինք առանձնահատուկ պաշտոնական կարգավիճակ ունեն, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ գաղտնալսման և հրապարակման փաստը խաթարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգը:

Պետության ազգային անվտանգությունն իրենից ներկայացնում է համակարգ, որն ուղղված է անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովմանը, երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տնտեսության բնականոն զարգացման, հասարակության նյութական և հոգևոր արժեքների ամրապնդմանը, ներքին և արտաքին սպառնալիքներից քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությանը:

2. Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգության առիթ է տալիս՝ առաջացնելով առնվազն հետևյալ երեք հարցերը.

Ա) Առկա է արդյո՞ք դատարանի գործունեությանը միջամտելու գործողություն, թե՞ ոչ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հռչակում է դատարանի և դատավորի անկախությունը, սահմանելով, որ՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ դատավորն իր հնարավոր վարքագիծը համաձայնեցնում է գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Բ)Արդյո՞ք նախաքննության մարմինը  կալանավորման  կիրառման  միջնորդություն ներկայացնելիս օրենքով նախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում.

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքով նախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում:

Գ) Արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանի առնչությունը գաղտնալսված խոսակցությանը, կարող է գնահատվել, որպես փաստաբանի անկախության թուլացում.

Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին, որոնք նրան վստահվել են:

Փաստաբանի գործունեության հիմքում ընկած է անկախության սկզբունքը:

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է, որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցությունների և, հատկապես, այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին ճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։ Փաստաբանը պետք է խուսափի իր անկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտականչափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանք չհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։ Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչ վիճելի դեպքերում, և դատավարությունների ժամանակ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` տուժողը նույնպես հանդիսանում է մեղադրանքի կողմ, հետևաբար, տուժողի ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ, իրավաչափ են:

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով նաև գաղտնալսված խոսակցության ձայնագրության մեջ օգտագործված որոշ արտահայտություններ, Փաստաբանների պալատը նպատակահարմար է համարել բացատրություն պահանջել փաստաբան Վահե Գրիգորյանից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.3 հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ հարուցված քրեական գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում կպարզվեն բոլոր էական հանգամանքները, իսկ մեղավոր անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

BACK_TO_TOP