«Ելք»-ն առաջարկում է փոխել աշխատանքային և կենսաթոշակային օրենսգիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

«Ելք»-ն առաջարկում է փոխել աշխատանքային և կենսաթոշակային օրենսգիրքը

12:25 04.04.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ են դրել Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում են «Ելք»-ի մամուլի հետ կապերի բաժնից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական ակտերում սկզբունքների մակարդակով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետևանքով հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը, ինչպես նաև կենսաթոշակի գումարը՝ անկախ դրա տեսակից, չեն կարող նվազեցվել: 

Համաձայն տարածված հաղորդագրության՝ նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին երկրում տեղի ունեցող բացասական սոցիալ-տնտեսական գործընթացները, հատկապես հարկերի բարձրացումը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ծախսերի բեռի ավելացումը հարկատուների ուսերին, ամբողջությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը, գնաճի բարձր տեմպը, դեղերի և դեղագործական այլ արտադրանքի գների բարձրացման մոտակա հեռանկարը և այս ամենի տեղի ունենալը չբարձրացվող կամ չնչին չափով բարձրացվող նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների ֆոնին։ Ըստ պատգամավորների՝ քաղաքացու տնօրինվող եկամուտն ու փողի գնողունակությունը վերջին տարիներին շարունակաբար նվազում են, նույնիսկ եթե պայմանականորեն անտեսվի ինֆլյացիայի մակարդակը հանրապետությունում, այնինչ Հայաստանում միջին աշխատավարձը և կենսաթոշակը բարձր չեն։ 

«Մեր երկրում կատարված աշխատանքի դիմաց ոչ արդարացի վարձատրությունը համարվում է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը. հայտնի փաստ է, որ միջին եկամուտներ ունեցող հայաստանյան ընտանիքն իր ստացած եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի, կոմունալ վճարների և այլ առաջնային կարիքների ուղղությամբ։ Բազմաթիվ ընտանիքներ, ունենալով, օրինակ, բնակտարածության խնդիր, տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հարցը, նույնկերպ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել անգամ ամենահամեստ հանգստին և այլն։ Ավելորդ է խոսել այն ընտանիքների մասին, որտեղ կա քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ, կամ զառամյալ որևէ անդամ, որոնց դեղորայքային և բուժման ծախսերը նույնպես գումարվում են այդ ամբողջ բեռին։ 

Նախագծով առաջարկվում է առնվազն ապահովել, որ քաղաքացիների կողմից ստացվող նոմինալ մաքուր աշխատավարձն ու կենսաթոշակը որևէ դեպքում չնվազեն. քաղաքացին չէ, որ պետք է կրի անտաղանդ կառավարման արդյունքում կոռումպացված կառավարության կողմից կուտակված պարտքերի ու այլ ծախսերի բեռը, քանի որ անգամ մինչ այդ քաղաքացու կողմից աշխատավարձի ստացումը՝ նրա կողմից վճարման ենթակա բոլոր հարկերն ու տուրքերը պահվում և ուղղվում են համապատասխան գանձապետական հաշիվ, իսկ այդ գումարների ճիշտ տնօրինումն արդեն պետական ապարատի խնդիրն է»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP