15:50 01.10.2024
Հայաստանը միջազգային հանրությանն առաջարկում է Ադրբեջանի գործընկերների հետ խոսել արդեն իսկ համաձայնեցված կետերով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա պայմանագիրը հենց այսօր համաձայնեցված կետերով կնքելու առումով»,-ասաց Սիմոնյանը:ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ադրբեջանի իր գործընկերն է իրեն ասել, որ առաջարկում են 5 սկզբունքների հիման վրա պայմանագիր կնքել, ինչին ի պատասխան ինքը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքներին:
«Հիմա կա առնվազն 13 համաձայնեցված սկզբունք: Եվ մենք նորից առաջարկում ենք, կոչ ենք անում միջազգային հանրությանը խոսել սրա մասին Ադրբեջանի գործընկերների հետ : Եթե Ադրբեջանն իրոք տարածքային նկրտումներ չունի, եթե Ադրբեջանի ղեկավարն իրոք ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակն արդեն շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում: Մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա նկատեց, որ արդեն միջազգային տարբեր գործընկերներ խաղաղության պայմանագրի կնքման համար հարթակներ են առաջարկում: Սիմոնյանը հավելեց՝ պետք է միմյանց ավելի շատ լսել:
«Ես ուզում եմ, որ ադրբեջանական կողմը մեզ ավելի շատ լսի և ավելի շատ բան հասկանա: Միգուցե, անցած պատմության պատճառով մտավախություններ ունեն: Հայկական կողմը պատրաստ է և փորձում է հասկանալ, հասկանում է շատ բաներ, որ ադրբեջանական կողմն է ասում: Սա արդեն արհեստավարժ լինելու և կամքի հարցն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ գլխավոր խոչընդոտը հիմա Ադրբեջանի մոտ կամքի բացակայությունն է։
13:40 05.05.2025
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը13:35 05.05.2025
Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ13:22 05.05.2025
Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի13:10 05.05.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին12:10 05.05.2025
Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ10:30 05.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը09:40 05.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել08:55 05.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 05.05.2025
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»08:13 05.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում08:06 05.05.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք13:40 05.05.2025
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մայիսի 5-ից 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 11-ին Մ-17 հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին: Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռոման Խաչատրյան – Նոա-2 Արթուր Պետրոսյան – Փյունիկ-2 Նուբար Գիշյան – Ուրարտու-2 […] ...
13:35 05.05.2025
Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետԹեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման շուրջ, և սպասում է հաջորդ հանդիպման ամսաթվին և վայրին Օմանից, որը միջնորդի դեր է կատարում։ Այս մասին հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մայիսի 3-ին նախատեսված խորհրդակցությունների հաջորդ փուլի հետաձգումը կատարվել է միջնորդի նախաձեռնությամբ և երկու […] ...
13:28 05.05.2025
Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել էԱրցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:22 05.05.2025
Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտիՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: ...
13:17 05.05.2025
Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսերԱրագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ […] ...
13:10 05.05.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ...