19:11 01.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
11։00-16:00 Չերնիշևսկի փ. 1-77 առանձնատներ, Ս․Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Բելինսկի փ. 1-96 առանձնատներ,
11։00-17:00 Դեմիրճյան փ. 12/14 շենք, Գրիգոր Արծրունու փ. 28 շենք, Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, 16 թաղ․ 23, 24 շենքեր, Սիլիկյան հին խճուղի 31/4 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 24 փող․ 1-14; 25 փող․ 1-7 առաձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ռոստոմի փ. 30 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 3, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1 փողոց 1 փակուղու առանձնատներ, Նորագավիթ թաղ. 2 փողոց 1 նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6 փողոց 1 և 2 նրբանցքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ`
11։00-17:00 Մրգաստան և Դոխս գյուղեր,
Արարատի մարզ՝
10:00-12։00 Մասիս քաղաք՝ Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի,
10:00-13։00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Սերոբ Աղբյուրի, Սալակիթ, Ղուկասյան, փողոցներ մասնակի, Ոսկետափ գյուղ, Այգավան և Շաղափ գյուղ մասնակի,
10:30-12:30 Արտաշատ քաղաք՝ Ս.Հակոբյան, Կոմիտասի, Մյասնիկյան, Մխչյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզ՝
10:00-16։00 Ջրվեժ գյուղ՝ Բագրևանդ թաղամաս և Ձորաղբյուր գյուղ մասնակի,
Գեղարքունիքի մարզ՝
10:00-16։30 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ`
11:00-17:00 Կաթնառատ գյուղ:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...