Ավելի քան 1 մլրդ դոլար Հայաստանին` ԱՄՆ ՄԶԳ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Ավելի քան 1 մլրդ դոլար Հայաստանին` ԱՄՆ ՄԶԳ-ից

12:40 11.10.2017

Լրացել է ՀՀ-ի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցության 25 տարին: Այդ առիթով գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիգերը հոդված է գրել կազմակերպության՝ 25 տարիների ընթացքում ծավալած գործունեության ու արդյունքների վերաբերյալ: ShantNEWS-ը ներկայացնում է հոդվածի առավել կարևոր կետերը:

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար 

ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:

Հոդվածագիրը նշում է, որ կազմակերպությունը միջազգային այլ կառույցների հետ համատեղ օժանդակել է նաև 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժածներին՝ նրանց տրամադրելով կացարան, դեղորայք և վառելիք:

Մշտական բնակարաններ՝ 1988-ի երկրաշարժից անօթևան դարձած 7000 ընտանիքի

ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ՀՀ կառավարության, քաղաքացիների, միջազգային և տեղական գործընկերների հետ տպավորիչ արդյունքների է հանգեցրել:  

Գործունեության 25 տարում կազմակերպությունը գործունեություն է ծավալել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում:

Սոցիալական ոլորտում նշվում է, որ կազմակերպությունը մշտական բնակարաններ է տրամադրել 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 7000 ընտանիքների:

Առողջապահության, կրթության և այլ որոտներին ուղղված ծրագրեր

Դեբորա Գրիգերի հոդվածում նաև գրված է. 

Ամրապնդել ենք գյուղական տնտեսությունները և աշխատատեղեր ստեղծել՝ գյուղական ձեռնարկատիրության խթանման, առևտրի դյուրացման և գյուղական բիզնեսների համար տեղական և տարածաշրջանային շուկաների հասանելիության բարելավման միջոցով 

ձևավորել ենք ժողովրդավարական հաստատություններ՝ քաղաքացիական հասարակություն, քաղաքական կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, անկախ ԶԼՄ-ներ և օրենքի գերիշխանություն և զարգացրել կարողություններ՝ ուղղված քաղաքացիների ներգրավմանը որոշումների կայացման և հանրային ծառայությունների բարելավման գործընթացներում

ամրապնդել ենք սոցիալական ապահովության ցանցերը և բարելավել սոցիալական  պաշտպանության համակարգերի  արդյունավետությունն  ու թափանցիկությունը, ներառյալ՝ «114» թեժ գծի հիմնադրումը՝ բոլոր սոցիալական ծառայությունների ռեսուրսների վերաբերյալ քաղաքացիներին օժանդակություն տրամադրելու նպատակով 

 –բարելավել ենք հայաստանցիների համար որակյալ բուժծառայությունների հասանելիությունը՝ ընդարձակելով առողջության առաջնային պահպանման և մայրական ու մանկական առողջության ծառայությունները, հզորացնելով Առողջապահության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավելով բուժաշխատողների հմտությունները, ինչպես նաև կահավորելով և վերանորոգելով Հայաստանի ամենակարիքավոր գյուղական բուժհաստատությունների երկու երրորդը 

արդիականացրել ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը՝ այն դարձնելով ժամանակակից ախտորոշիչ հաստատություն, որն այժմ մի շարք ծառայություններ  է տրամադրում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց  

մի շարք պետական և մասնավոր հաստատություններ վերածել ենք առաջատար նորարարական, ձեռնարկատիրական, կրթական և հետազոտական կենտրոնների, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:

սատարել ենք էներգետիկայի ոլորտի փոփոխություններին՝  մասնավորեցման և էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման հաշվառման, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների և հեռահաղորդակցության ոլորտների կարգավորմանն ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստեղծման և հատվածում ռազմավարական զարգացումը կանոնակարգող «Էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի» միջոցով 

փոփոխություններ ենք իրականացրել հարկային կանոնակարգերի և վարչարարության ոլորտում՝ Հայաստանում հարկերի հավաքագրման ենթակառուցվածքների թափանցիկության բարելավման և արդիականացման նպատակով՝ բիզնեսներին և հեռանկարային ներդրողներին տրամադրելով բարելավված և ավելի արդյունավետ ծառայություններ 

հիմնադրել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանը և խթանել վերջինիս վերածումը մի հաստատության, որն ուսուցանում է Հայաստանի ապագա առաջնորդներին, խթանում է քաղաքացիական մասնակցությունը և ժողովրդավարական արժեքները: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1992 թվականից: Այն առաջատար դոնոր կազմակերպություն է և ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի շուրջ երկու երրորդը: 25 տարում կազմակերպությունն իրականացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթական մի շարք կարևոր  ծրագրեր:

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

08:00 02.05.2025

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

ԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

BACK_TO_TOP