Տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր. հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր. հայտարարություն

17:29 01.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են դառնում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրերից տեղափոխվել և Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հարակից ճանապարհահատվածում, հետիոտնի համար գործող լուսացույցի մոտ տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ, իսկ Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ հետիոտնի համար գործող լուսացույցից հետո՝ դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհ, որտեղ երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։

Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 7-ից։

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկական բանակը հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները

08:55 09.05.2025

Հնդկական բանակը հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները

Հնդկական բանակն անցած գիշեր հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները։ Այս մասին ասվում է երկրի զինված ուժերի հրապարակած հայտարարության մեջ։ «2025 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Պակիստանի զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի միջոցով արևմտյան սահմանի ողջ երկայնքով: Պակիստանի ուժերը նաև դիմել են հրադադարի բազմաթիվ խախտումների Ջամու և […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:45 09.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան Ավինյան

08:35 09.05.2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար»:   ...

Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համար

08:30 09.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համար

ԱՄՆ-ը Եվրոպայի հետ ձգտելու է հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն զինադադարի, որը կհանգեցնի խաղաղության։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդ զինծառայողներ են մահանում Ուկրաինայում, և բոլորը պետք է ցանկանան, որ դա դադարեցվի: Ես ուզում եմ, որ դա դադարեցվի, և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես: Որպես […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:19 09.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

08:10 09.05.2025

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

Այսօր՝ մայիսի 9-ին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, […] ...

BACK_TO_TOP