Մեր անվտանգությունը մենք պետք է երաշխավորենք. Փաշինյանը հորդորում է չհավատալ արտաքին երաշխավորություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Մեր անվտանգությունը մենք պետք է երաշխավորենք. Փաշինյանը հորդորում է չհավատալ արտաքին երաշխավորություններին

18:20 02.10.2024

Հայաստանն ինքը պետք է երաշխավորի իր անվտանգությունը, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլ նաև վարած քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Վարչապետը վստահեցրել է՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ոչ թե կոմպլեմենտար, այլ հավասարակշռված արտաքին քաղաքականություն:

Անդրադառնալով տարածաշրջանին՝ Փաշինյանը ընդգծել է.

«Երբ 3+3 ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, և մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց: Բայց ես կարող եմ հիմա արդեն վստահաբար ասել, որ դա շատ ճիշտ որոշում էր՝ մասնակցել  3+3 հարթակում քննարկումներին: Եվ դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է նշում»:

Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ հարաբերությունները բնականոն են:

«Այդ հարաբերությունները քաղաքական որոշման արդյունք և հետևանք չեն: Քաղաքական որոշումն է բնականոնության արդյունք: Այդքանով այդ հարաբերությունների համատեքստն ընդգծվում և ուժեղանում է: Նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ  մեր հարաբերությունների մասին»,- նկատել է նա:

Վարչապետը հավելել է նաև, որ կառավարության քաղաքականություններն ուղղված են նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն: Անդրադառնալով հարցին, թե անվտանգային խնդիրն ինչպես են լուծելու՝ նա ասել է.

«Մենք չենք նկատել, որ մեր անկախության մի մեծ մասի ընթացքում մենք ինչքան արտաքին քաղաքականության բեռ կա, դրել ենք զինվորի ուսերին, ինչքան կառավարության բեռ կա, դրել ենք զինվորի ուսերին: Այդպես չի լինում: Եվ կոմպլեմենտարիզմն էլ եղել է անվտանգության մեր երաշխիքը: Անվտանգության մի երաշխիք կա, դա խաղաղությունն է, որ քո հարևանների հետ բնականոն, նորմալ հարաբերություն ունենաս, անվտանգության ուրիշ երաշխիք չկա: Շատ խոսվում է նաև արտաքին երաշխավորությունների մասին: Գոնե այսքանից հետո մենք պետք է դրան չհավատանք: Մեր անվտանգությունը մենք պետք է երաշխավորենք, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլ մեր քաղաքականությամբ, մեր տնտեսությամբ, մեր սոցիալ-հոգեբանությամբ, մեր խոսքով, մեր սադրանքներին տրվել-չտրվելու մեր հմտություններով»,- շեշտել է Փաշինյանը:

Վարչապետը կարծում է, որ կառավարությունը ճիշտ ռեսլերի վրա դրված արտաքին քաղաքականություն է վարում:

«Մենք չենք մերժում որևէ ուղղությամբ որևէ հարաբերություն, բայց նաև որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»,- հավելել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

13:22 05.05.2025

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: ...

Հայտնաբերվել է ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

13:17 05.05.2025

Հայտնաբերվել է ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

13:10 05.05.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ...

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:05 05.05.2025

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ խարդախության, 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,11 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես […] ...

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

12:58 05.05.2025

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին շրջաններում կեսօրից […] ...

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային քննչական ստորաբաժանումներում

12:53 05.05.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային քննչական ստորաբաժանումներում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական ստորաբաժանումներում։ Խորհրդակցության սկզբում Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքերում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը, հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը, մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները: Սարգիս Մարգարյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 3259 քրեական վարույթ, որից լուծվել է 2583 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 2072-ը։ 2072 քրեական վարույթից 564-ը՝ 602 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,  1506-ը կարճվել […] ...

BACK_TO_TOP