«Ակադեմիական քաղաքում» նախատեսվում է նոր ազգային ստադիոնի կառուցում, երկաթուղու ապահովում, շրջանաձև երկաթուղային երթևեկության ապահովում. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

«Ակադեմիական քաղաքում» նախատեսվում է նոր ազգային ստադիոնի կառուցում, երկաթուղու ապահովում, շրջանաձև երկաթուղային երթևեկության ապահովում. վարչապետ

19:37 02.10.2024

Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներին և դասախոսական կազմին, ոլորտի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը:

Վարչապետը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաքի» գաղափարը, նախագծի կապը թամանյանական նախագծի հետ: Փաշինյանի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես Ակադեմիական քաղաք, բայց ժամանակի ընթացքում Երևան քաղաքի տրամաբանությունը մի փոքր փոխվել է:

«Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փոփոխությունների ընթացքում և համատեքստում գիտակրթական միջավայրը կորսվել է: Ի՞նչ է տեղի ունեցել գիտակրթական միջավայրի հետ՝ այն, ինչ ի սկզբանե նախատեսվել է որպես մի ամբողջություն, դարձել է կտրտված, հատվածական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ նպատակ է դրված կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը Հայաստանի Հանրապետությունում, միջազգային չորս վարկանիշային աղյուսակներում ունենալ չորս բուհ առաջին 500-յակի մեջ և ապահովել բարձրագույն կրթության և գիտության զարգացման ժամանակակից միջավայր:

«Այս ծրագիրն իրականացնելու համար շատ կարևոր է, որ այն դառնա ուսանողների և դասախոսների ծրագիր, որովհետև Կառավարությունը՝ Կառավարություն, այո՛, իր առաջնորդող դերը պիտի կատարի, բայց շահառուներն ուսանողներն են և դասախոսները»,- նշել է վարչապետը և հավելել, որ «Ակադեմիական քաղաքի» գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ հարց է առաջացել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բավարար չափով ֆինանսավորո՞ւմ է կրթությունը, և բացասական պատասխանի հետևանքով Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ֆինանսավորումն ավելի կոնկրետ և թիրախային իրականացնել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում է «Ակադեմիական քաղաքում» միջազգային չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում, երկաթուղու ապահովում, շրջանաձև երկաթուղային երթևեկության ապահովում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP