Ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի. Սարգիս Խանդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի. Սարգիս Խանդանյան

18:32 03.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Տիկի’ն նախագահ,

ԵԱՀԿ-ի հիմնական մանդատներից մեկը եղել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման կենսունակ շրջանակի ապահովումը: Ցավոք, այդ ջանքերը բավարար չեն եղել տեւական խաղաղություն հաստատելու համար, եւ մեր տարածաշրջանն անցել է 30 տարվա պատերազմի եւ ավերածությունների միջով: Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ ռազմագերիների խնդիրն արտացոլում են մեր առջեւ ծառացած դաժան իրականությունը:

Այս վեհաժողովն ականատես է եղել այդ ամենին` ծառայելով որպես հարթակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանավեճերի ու բախումների համար: Բայց այսօր ես այստեղ եմ հակամարտության այս երկար պատմության էջը շրջելու ցանկությամբ: Ես եկել եմ զգուշավոր լավատեսության ուղերձով, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը սոսկ հեռավոր հույս չէ. այն հնարավոր է, այն հասանելի է մեզ:

Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը` սահմանագծման գործընթացի հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը: Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, եւ մենք ակնկալում ենք, որ այն կվավերացվի խորհրդարանի կողմից առաջիկա շաբաթների ընթացքում:

Այն, ինչ հիմա պահանջվում է, հաջորդ` վճռական քայլն է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Երկու երկրների առաջնորդները հաստատել են, որ համաձայնագրի նախագիծը մեծամասամբ համաձայնեցված է, եւ Հայաստանը նախաձեռնություն է ցուցաբերել` առաջարկելով ստորագրել արդեն համաձայնեցված հոդվածները: Դա կարեւոր քայլ կլինի մնացած վիճելի հարցերի լուծման ճանապարհին: Ինչպես այսօր ավելի վաղ ասաց Իռլանդիայի նախկին վարչապետ Բերտի Ահերնը. «Խաղաղությունն իրադարձություն չէ, այն գործընթաց է»:

Բացի այդ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկմանը` յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման հիմքով: Մենք ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի:

Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն: Ցավոք, մենք շարունակում ենք տեսնել այդ երկրի կողմից նոր պահանջներ եւ սպառնալիքներ: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ բաց թողնել այս հնարավորությունը:

Ահա թե ինչու, սիրելի’ գործընկերներ, մենք ակնկալում ենք ձեր եւ ձեր կառավարությունների շարունակական աջակցությունը: Պահպանելով ձեր ուշադրությունը Հարավային Կովկասի վրա, չնայած գլոբալ ճգնաժամի մարտահրավերներին, դուք կարող եք օգնել ապահովել ամուր եւ տեւական խաղաղություն:

Շնորհակալություն»,- ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

09:51 05.05.2025

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

09:40 05.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

Գազայի հյուսիսում Իսրայելի նոր հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազա եւ Բեյթ Լահիա քաղաքների բնակելի շենքերին։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, կան նաեւ անհետ կորածներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

09:33 05.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

09:30 05.05.2025

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու և խոցելու թիրախները, ինչպես նաև դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար […] ...

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

09:22 05.05.2025

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Հնդկաստան-Պակիստան իրավիճակին, տեղի կունենա մայիսի 5-ին

09:18 05.05.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Հնդկաստան-Պակիստան իրավիճակին, տեղի կունենա մայիսի 5-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, փակ խորհրդակցություններով կհանդիպի Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պակիստանի առաքելությունից։ «Պակիստանը պաշտոնապես խնդրել է արտակարգ փակ խորհրդակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ​​ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադը հանդիպումից հետո հայտարարություն կանի լրագրողների համար», – ընդգծել է մշտական ​​առաքելությունը: ...

BACK_TO_TOP