18:12 07.10.2024
Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները:
Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ կարևորելով վերջիններիս գործունեությունը հանրության շրջանում ընթերցանությունը խթանելու առումով:
«Գրադարանները մեր կյանքի անբաժանելի մասն են. անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի: Կարող են փոխվել ձևաչափերը, ընթերցանության միջավայրերը, բայց ընթերցանությունը շարունակում է մնալ այն հիմնարար գործիքը, որով հնարավոր է խթանել միտքը և ստեղծարարությունը,- ասել է նախարարը և գնահատելով գրադարանավարի աշխատանքը՝ հավելել,- գրադարանավարի՝ մեկ բառով արտահայտած վերաբերմունքը և մոտեցումը գրքին ընթերցողի համար կարող են դռներ բացել դեպի գրքերի աշխարհ կամ հավերժ փակել: Երեխաների զարգացման գործում ձեր ներդրումը շատ մեծ է, և մենք էլ պետք է հնարավորություն ունենանք դա տեսնել և չափելի դարձնել»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը ենթադրում է դպրոցների և գրադարանների համատեղ աշխատանք, միջոցառումների ու նախագծերի անցկացում:
Նախարարն անդրադարձել է նախընթաց շաբաթ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում իրականացված փոփոխություններին՝ նշելով, որ ոլորտում զարգացման նոր հնարավորություններ են սպասվում։ Նոր օրենքում ներառվել է «էլեկտրոնային գրադարան» հասկացությունը, ամրագրվել են գրադարանների ձեռնարկատիրական հնարավորությունները՝ տնտեսական գործունեության ծավալման մասին, որը կարևոր է ոլորտի զարգացման տեսանկյունից: Նախարարի խոսքով՝ կիրականացվեն նաև գույքային համալրման ծրագրեր, կփորձարկվի գրադարանների կառավարման նոր մոդել, կմշակվի ատեստավորման նոր կարգ։
«Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են, որոնք ցույց են տալիս, որ ոլորտում կան զարգացումներ՝ ի նպաստ մեր ընթերցասեր հասարակության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ գրադարանային ոլորտի մասնագետներին մաղթելով հաջողություններ։
Ներկաներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով այսօրվա իրականությանը համահունչ քայլելու, համայնքներում գրադարանի դերը ուժեղացնելու, նոր ընթերցողների ներգրավելու կարևորությունը, ինչին, ըստ նրա, կնպաստի ձեռնարկատիրական գործառույթի ներառումը:
17:30 31.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրերՍյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...
17:20 31.07.2025
Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է ՀայաստանՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...
17:09 31.07.2025
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...
16:58 31.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...
16:48 31.07.2025
Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ […] ...
16:39 31.07.2025
«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։ Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է) գրությամբ տարբերանշան։ Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 […] ...