17:34 08.10.2024
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ:
Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելել են Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի չոր զանգված, որը պատրաստ է ներկայացնել։
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 58-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում, ակնհայտ տեսանելի տեղում, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով տարաներ ու փաթեթներ:
Զանգվածների ընդհանուր քաշը 6,5 կիլոգրամ էր, հայտնաբերվել են նաև կանեփի չոր ճյուղեր ու երկու բույս։ Տանտերը հայտնել է, որ մարիխուանան պատրաստել է իր աճեցրած կանեփից և պահել անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:13 05.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին09:40 05.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել08:55 05.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 05.05.2025
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»08:13 05.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում08:06 05.05.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին10:00 05.05.2025
Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին ՍանայումԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Սանայում տեղակայված թիրախներին, որը գրավել էին հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը առնվազն երեք ավիահարված է հասցրել այն պահեստներին, որոնք օգտագործում էին հութիները՝ Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում զենք պահելու համար: Ավելի վաղ «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող Al […] ...
09:51 05.05.2025
Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան ԱրաբիայումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...
09:40 05.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլելԳազայի հյուսիսում Իսրայելի նոր հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազա եւ Բեյթ Լահիա քաղաքների բնակելի շենքերին։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, կան նաեւ անհետ կորածներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...
09:33 05.05.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի ՀանրապետությունՄայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
09:30 05.05.2025
Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասինԻրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու և խոցելու թիրախները, ինչպես նաև դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար […] ...
09:22 05.05.2025
Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […] ...