18:32 09.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար տարակարգի ընթացակարգի ներդրումը նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից է, որը գործում է 2023 թվականից: Այս պահին ոլորտում տարակարգ է շնորհվել 24 մանկավարժի:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և առաջինը լինելու համարձակության համար.
«Դուք տարակարգի ներդրման գործընթացի առաջին շահառուներն եք, ինչը ցույց է տալիս՝ եթե մարդը հետաքրքրված է մասնագիտական առաջընթացով և ջանք է թափում այդ ուղղությամբ, ապա զարգացումն արդեն իսկ առկա է: Այս հանդիպումը հատկապես կարևորում ենք՝ ձեզ լսելու, գործընթացի վերաբերյալ ձեր արձանագրած խնդիրները վեր հանելու, դրա շուրջ հետաքրքրությունը մեծացնելու, հաջորդաբար նաև լավարկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արձանագրած հաջողությունների մասին խոսելու տեսանկյունից»:
Նախարարի տեղակալն առանձնակի ընդգծել է, որ տարակարգի տրամադրման գործիքակազմը, որը խթանում է մասնագիտական զարգացումը և աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս, ներդրվել է մանկավարժներին խրախուսելու և ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:
Փոխնախարարի գնահատմամբ՝ տարակարգի շնորհման համար սահմանված պահանջներն այնքան էլ խիստ չեն. դրանք փաստաթղթեր են, որոնք վկայում են մանկավարժական, մեթոդական կարողությունների մասին, ինչպես նաև անցկացված պարապմունքներից տեսաձայնագրություններ են, որոնք ուսումնասիրում են փորձագետները և այլն: Սահմանված չափանիշներից առնվազն երեքին համապատասխանելու դեպքում ներկայացված հայտերը կարող են ստանալ տարակարգ:
«Տարակարգը հնարավորություն է տալիս մանկավարժին նախևառաջ գնահատել իր հմտություններն ու կարողությունները: Նման ծրագրերը օգնում են հասկանալ՝ ինչից են դժվարանում ոլորտի մասնագետները, ինչի վրա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն, որ ուղղությամբ զարգանան և այլն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Գործընթացն առավել հետաքրքրական դարձնելու նպատակով կարևորվել են իրազեկվածության բարձրացումը, մեթոդական ուղեցույցի մշակումը և այլն:
Մանկավարժները ևս շնորհակալություն են հայտնել գործընթացի ներդրմամբ իրենց աշխատանքը գնահատելու և մասնագիտական զարգացման հնարավորության համար: Նրանք, մասնավորապես, նշել են՝ սկզբում անիրական է թվացել տարակարգ ստանալու հնարավորությունը, սակայն հետադարձ կապի ապահովմամբ, հարցերի պարզաբանմամբ և ուղղորդումների արդյունքում համոզվել են, որ այն հաղթահարելի է: Նրանք ընդգծել են, որ առաջին փորձը ոգևորիչ էր, և տարակարգի մյուս աստիճաններին ևս պատրաստվում են դիմել:
Եզրափակելով հանդիպումը՝ Արաքսիա Սվաջյանը կոչ է արել մանկավարժներին տարածել իրենց փորձառությունն ու ոգևորել գործընկերներին, որպեսզի չվարանեն և դիմեն նախարարություն` որակավորման տարակարգի համար:
17:30 31.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրերՍյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...
17:20 31.07.2025
Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է ՀայաստանՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...
17:09 31.07.2025
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...
16:58 31.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...
16:48 31.07.2025
Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ […] ...
16:39 31.07.2025
«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։ Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է) գրությամբ տարբերանշան։ Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 […] ...