Մրցանակներ են շնորհվել «Դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթի հաղթողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+34.09 oC

Մրցանակներ են շնորհվել «Դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթի հաղթողներին

16:34 11.10.2024

Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում մրցանակաբաշխությամբ ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ ամենամյա մրցույթը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի կողմից։

«Դպրոցական լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր բաղադրիչն է, որի նպատակն է ոչ միայն ապահովել թարմ բանջարեղենի բազմազանությունը դպրոցական սննդակարգում և խթանել երեխաների շրջանում առողջ սնվելու սովորությունների ձևավորումը, այլ նաև երեխաների մոտ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնել օրգանական գյուղատնտեսության նկատմամբ և նրանց սովորեցնել հողի մշակման հիմունքները։

Մրցույթին մասնակցել է ՀՀ 7 մարզի 18 դպրոց: Այս տարի մրցույթն ուներ 2 անվանակարգ. «Դպրոցական լավագույն մինի այգի»՝ գարնանը այգին մշակելու հնարավորություն ունեցող դպրոցների համար, և «Լավագույն այգին պատուհանագոգին», որն առավել ցուրտ կլիմայով մարզերում գտնվող դպրոցներին առաջարկում էր ստեղծել մինի այգի՝ փակ տարածքում:

Մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածում աշակերտները՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և տեղական համայնքների անդամների աջակցությամբ, աշխատել են իրենց դպրոցներում մինի այգիներ մշակելու համար: Ընտրող հանձնաժողովը, որը ձևավորվել էր կազմակերպիչ կառույցների փորձագետներից, մանրակրկիտ ուսումնասիրել է դպրոցների նախագծերը։ Հյուրընկալող դպրոցը՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցը, օրինակելի աշխատանքի համար արժանացել է առաջին տեղին «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում և ստացել 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ՝ իր այգեգործական նախաձեռնությունների հետագա զարգացման համար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Մրգաշենի միջնակարգ դպրոցը, իսկ երրորդը` Կոտայքի մարզի Նոր Գեղիի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Դպրոցները պարգևատրվել են սննդի չորանոցներով՝ իրենց գյուղատնտեսական ծրագրերին աջակցելու համար։

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցը ճանաչվել է «Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգի հաղթող: Հատուկ խրախուսական մրցանակներ են հանձնվել Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցին (Կոտայքի մարզ) և Ծակքարի միջնակարգ դպրոցին (Գեղարքունիքի մարզ)՝ համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերի համար: Լրացուցիչ անվանակարգերում հաղթած դպրոցները ստացել են սածիլների համար նախատեսված ֆիտոլամպերով դարակաշարեր և դանակների հավաքածուներ: Բոլոր մասնակից դպրոցները ստացել են մասնակցության վկայականներ։

Միջոցառման կազմակերպիչները ներկաներին պատմել են նախորդ տարի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դպրոցներում ստեղծված նորարար այգիների ու ջերմատների հիմքի վրա բացված գյուղատնտեսական խմբակների մասին: Դրանք ստեղծվել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից ՀՀ 31 դպրոցում՝ որպես ծրագրի փոխակերպող բաղադրիչի մաս:

Մրցանակաբաշխության ընթացքում անցկացված ցուցահանդեսում ներկայացվել է նաև երեխաների 18 նկար, որոնք արտացոլում էին աշակերտների ընկալումները գյուղատնտեսության, սննդի և շրջակա միջավայրի վերաբերյալ՝ ցույց տալով ավելի խորը կապը ուսման և առողջ ապրելակերպի միջև: Յուրաքանչյուր պատանի նկարիչ նվեր է ստացել «Երազանքի այգի» վերնագրով սեղանի խաղ, որը նախատեսված է շարունակական ուսումնառության և ստեղծագործական միտքը զարգացնելու համար, ինչպես նաև շնորհակալագիր:

Միջոցառումն ավարտվել է Վանաձորի թիվ 27 դպրոցի նորարարական ջերմոց այցելությամբ, որտեղ հյուրերին ներկայացվել է նաև դպրոցի ժամանակակից գյուղատնտեսական դասարանը: Այստեղ աշակերտներն ուսումնասիրում են նորարար գյուղատնտեսության սկզբունքները, հմտություններ հավաքում այգում ճիշտ աշխատելու վերաբերյալ ու կողմնորոշվում ապագա մասնագիտության հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

17:30 31.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

17:20 31.07.2025

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

17:09 31.07.2025

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

16:58 31.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

16:48 31.07.2025

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ […] ...

«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ

16:39 31.07.2025

«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ

«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։ Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է) գրությամբ տարբերանշան։ Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 […] ...

BACK_TO_TOP