Փաշինյանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Փաշինյանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում

13:36 12.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում որևէ մեկի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն մի կետը վերցնելն ու դրա վրա շեշտադրում անելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է այն համատեքստում, որ Ադրբեջանը պարբերաբար շեշտադրում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Հայաստանին  անհիմն մեղադրելով այդ կետի կատարումից հրաժարվելու մեջ։

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Փաշինյանն ասել է, որ խնդիրներն այդտեղ տարբեր հարթության են:

«Որևէ կերպ չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել ու ծածանել, քանի որ եռակողմ հայտարարությունն ունի 9 կետ: Եկեք անդրադառնանք մնացած կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանցքը, իսկ որտե՞ղ են հիմա խաղաղապահները, որոնք, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, իսկ որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Ինչո՞ւ  ներքին տեղահանված անձինք և փախստականները չեն վերադարձել և չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ, ինչո՞ւ այդ ամենը տեղի չի ունենում»,-մանրամասնել է վարչապետը:

Նա նկատել է՝ Ադրբեջանը շատ է խոսում անհետ կորածների խնդրի մասին, բայց Հայաստանն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդկանց ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանի: Գերեվարված անձինք կան, որոնք 2020 թվականից մինչև այսօր գտնվում են ադրբեջանական գերության մեջ:

«Ասում են, թե նրանք ռազմագերի չեն: Սակայն այդ կետը (խմբ.-նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը) միայն ռազմագերիների մասին չէ, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է»,-նշել է Փաշինյանը:

Նա կրկնել է՝ եռակողմ հայտարարությունից մի կետ վերցնելու ու դրա վրա շեշտադրում անելու մոտեցումն անընդունելի է։

«Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք, սկսենք կարդալ վերնագրից և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրագործման մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայտարարության վերջին կետն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

08:40 05.05.2025

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

Իրանը, ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում, պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան և իսրայելական բազաներին, որտեղ էլ որ դրանք լինեն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ «Իրանը ոչ մի պատերազմ չի սկսի, բայց եթե Իսլամական Հանրապետության վրա հարձակվեն կամ նրա դեմ ագրեսիա իրականացվի, մենք ուժով կպատասխանենք»,- ընդգծել է նախարարը IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա […] ...

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

08:30 05.05.2025

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

Պակիստանը նպատակ ունի պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, սակայն երկրի բանակը պատրաստ է ագրեսիայի դեպքում արժանի պատասխան տալ հակառակորդին։ Այս մասին կիրակի օրը Պակիստանում քաղաքական կուսակցությունների առաջնորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի միջծառայությունների հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ «Պակիստանը խաղաղ երկիր է, և մենք ցանկանում ենք, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 05.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:13 05.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

08:06 05.05.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ […] ...

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

08:00 05.05.2025

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

ՀՀ դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները […] ...

BACK_TO_TOP