Վարչապետն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի ձեռնարկություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Վարչապետն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի ձեռնարկություններ

20:52 16.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր:

Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական տիպի թորման սարքերով՝ յուրաքանչյուրն օրական 100000 լ գինենյութ թորելու հզորությամբ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում գնվել է 5153 տ խաղող, իսկ 3 մասնաճյուղերում միասին վերցրած` ավելի քան 8194 տ:

Շրջայցի ընթացքում երկրի վարչապետն ընկերության ղեկավարության հետ քննարկել է խաղողի գնմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, և 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցի առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին: Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել և այլն»: 

Հայաստանում կոնյակագործության և գինեգործության զարգացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է խաղողի սորտերի բարելավմանն ուղղված քայլերը: «Երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք ընդհանրապես պլանավորման և սորտափոխանակման խնդիր ունենք: Այս տարիների ընթացքում պետք է օգնեինք և հիմա էլ պետք է օգնենք գյուղացիներին, որ սորտի որոշակի փոփոխություն անեն՝ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք. պատկերացնում եք՝ խաղողը մթերվում է ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի ոչ թե այն խաղողից, որը 400 դրամով է մթերվում, այլ այն խաղողից, որը 130-140 դրամով է մթերվում: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք, և կառավարությունը պետք է այստեղ և′ խորհրդատվական, և′ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ այս հանգամանքը բացասաբար է ազդում  ոչ միայն մթերման գնի, այլև արտահանման ծավալի, հայկական կոնյակի բրենդի հեղինակության վրա, և քննարկված հարցերի լուծումը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ:«Այստեղ առանձին վերցրած լուծում չկա: Սա շղթա է, և այդ շղթայի բոլոր օղակներով անհրաժեշտ է զբաղվել: Բոլոր դեպքերում լուծումն օրինականության պահպանումն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ որոշ ահազանգերի համաձայն՝ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ մթերված խաղողի վերաբերյալ թվեր են հրապարակում, իրականում ուրիշ տեղից են սպիրտ բերում, բայց ցույց են տալիս, որ խաղող են մթերել և այդ խաղողից են սպիրտ ստացել: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանձնարարելու է պատկան մարմիններին ստուգել այդ ահազանգերի հավաստիությունը:

Արմավիրի մարզից վարչապետն ուղևորվել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է «Գոլդեն Գրեյփ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թ. ի վեր ընկերությունը ձեռք է բերել 180 հա հողատարածք, կառուցել գինու և կոնյակի գործարան. 110 հա վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի, գինու, նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիները՝ դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի: Ընդլայնման ծրագրերի շրջանակում մնացած հողատարածքում ընկերությունը նախատեսում է կառուցել պահածոների գործարան, անասնաբուծական ֆերմա, ձկնաբուծարան և հանրակացարան աշխատակիցների համար: Բոլոր այս կառույցները շրջապատված են լինելու արհեստական լճով, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և հակակարկտային պաշտպանության համակարգին, ապա եղել գործարանի արտադրամասում, որտեղ ընկերության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է գործարանի արտադրական հզորությունները, մթերման և վերամշակման աշխատանքները, զարգացման ծրագրերը: Նշվել է, որ գործարանի մթերման հզորությունը կարող է կազմել տարեկան մինչև 1000 տ խաղող, իսկ արտադրանքը, բացի ներքին շուկայից, սպառվում է նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում: Աշխատանք է տարվում շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր, կազմակերպվում են գինու սեմինարներ, տուրեր, համտեսներ, ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գոլդեն Գրեյփ Արմաս» գինու և կոնյակի գործարանում նաև հանդիպել է ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի մասնակիցներին և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել այդ առիթով նախատեսված ընդունելությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP