14:10 17.10.2024
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2024 թվականի հոկտեմբերի 7-ից ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվեցին տեսանյութեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնված» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբեթը այլափոխված է․ հայկական եկեղեցին շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձել է այլ կառույց՝ իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի։
Նշենք, որ եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշված էր, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ պատմական փաստերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում․ «Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին»․ https://monumentwatch.org/hy/monument/շուշիի-սբ․-ամենափրկիչ-ղազանչեցոց-եկե/
ՈՒղիղ 4 տարի առաջ՝ 44-օրյա պետերազմի ընթացքում, հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ դիտավորյալ թիրախավորվեց՝ խախտելով զինված բախումների դեպքում մշակութային արժեքները չթիրախավորելու Հաագայի և Ժնևի սկզբունքները։ Բնականաբար, այս հարվածը ապագայում ուներ հենց եկեղեցին կեղծ վերականգնումների քողի տակ այլափոխելու նպատակ։ Եկեղեցու վրա անօրինական հարվածի վերաբերյալ մանրամասն կարող եք կարդալ հիշյալ Ա․ Տիգրանյանի «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն․ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից» հոդվածում https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/09/09-Մշակույթ-2022-2.pdf։
Եվ փաստորեն, հարվածից ուղիղ 4 տարի անց, Ադրբեջանը ներկայացրեց եկեղեցու պղծման, այլափոխման հերթական գործողության արդյունքները։
Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որից հետո ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել էր։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։
Ադրբեջանական կեղծ վերականգնումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հիշյալ 3 հոդվածներում․ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները, 15 մայիս, 2021, https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-սուրբ-ղազանչեցոց-եկեղեցու-անօ/, Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը» https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-շարունակում-է-շուշիի-ղազան/, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-ղազանչեցոց-սուրբ-ամենափրկիչ-տ/։
Մեր արձագանքը
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը։ Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի՝ «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։
Բացի այդ, 2015 թ. մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ընդունած 2057-րդ բանաձևում https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-EN.asp?fileid=21784&lang=en խորհրդարանական վեհաժողովն իր խորին մտահոգությունն է հայտնում, որ մշակույթի, ինքնության և «ուրիշի» կանխամտածված ոչնչացումը դարձել է արդի հակամարտությունների առանցքային բաղադրիչը։ Եվրախորհրդարանը հորդորում է պետություններին քաղաքաշինական աշխատանքներում պահպանել ժառանգության իսկությունը և վերականգնման ու վերակառուցման գործընթացում հարգել պատմության բոլոր շերտերը՝ պահպանելով ժառանգության բնականությունն ու իրական բնույթը (կետ 4.4.6)։
2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)»։
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...
23:07 26.07.2025
Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալինԱդրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...