18:11 18.10.2024
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:
2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։
Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ապարանը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և անդրադարձել մրցույթին մասնակցելու կարևորությանը:
«Պետք է արձանագրենք, որ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառը մեծ պատվով է կրել այդ տիտղոսը, որը վկայում է այն մասին, որ սահմանված բարձր նշաձողը պահպանվում է, և տարեցտարի բարելավվում է քաղաքների պատրաստվածությունը: Ծրագրի ամբողջ նպատակը տվյալ քաղաքային բնակավայրում երիտասարդական կյանքի ակտիվացումն ու համապատասխան ենթակառուցվածքների զարգացման խթանումն է, որպեսզի երիտասարդները մայրաքաղաքային կյանքով ապրեն ոչ միայն տիտղոսակիր տարում, այլև դա դառնա շարունակական և վերածվի ավանդույթի: Ծրագրի շրջանակում պետական տարբեր կառույցների և միջազգային գործընկերների ուղղորդում ենք՝ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը դիտարկել որպես տարբեր միջոցառումների անցկացման առաջնային վայր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսկերպ փորձ է արվում խթանել նաև երիտասարդական մայրաքաղաք հռչակված բնակավայրի միջազգային կապերի զարգացումը և տուրիստական հոսքերի աճը:
Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը հնարավորություն է տալիս նաև դառնալ տարածաշրջանային նշանակության միջոցառման կենտրոն՝ հիշատակելով 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանի օրինակը, որտեղ անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը։ Նշված միջոցառումների կազմակերպումից հետո արդեն Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք:
Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ դրանցից որևէ մեկը բացարձակ առաջատարի դիրքերում չի գտնվել. ուսումնասիրման արդյունքում յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:
Հաղթող ճանաչված Ապարան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ մրցույթին մասնակցել են մարտական տրամադրվածությամբ և երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը նվաճելու մեծ ցանկությամբ:
20:46 04.06.2025
Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավորԴուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ: Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես […] ...
20:39 04.06.2025
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...
20:35 04.06.2025
Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներումԵրևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […] ...
20:27 04.06.2025
Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […] ...
20:19 04.06.2025
Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներՀնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը: Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա […] ...
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...