20:15 18.10.2024
ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժշկական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետներին դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի ամրապնդմանը, համայնքների պատրաստվածությանն ու հանրային իրազեկվածության ապահովմանը։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ աղետներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելն է, ինչը պահանջում է համատեղ աշխատանք և երկարաժամկետ տեսլական՝ պետական կառավարման համակարգի մարմիններից մինչև համայնքային մակարդակ, ինչպես նաև անհատական պատասխանատվություն։
Լոռու մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը՝ միջոցառումը հատկապես Լոռու մարզում անցկացնելու համար: Նա նշել է, որ տեղական իշխանություններն ամեն օր կանգնած են աղետների վտանգի առաջ, և այդ խնդիրներն արդյունավետ լուծելու համար մշտապես աղետների ռիսկի նվազեցման հասանելի և գործուն ռազմավարությունների ու մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունն ունեն:
Օրակարգային թեմայի շուրջ խոսել են նաև ՆԳՆ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և Փրկարար ծառայության ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության աշխատակից Անի Եղիկյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա մարտահրավերների, արդյունավետ համակարգի զարգացման վերաբերյալ մանրամասներ: Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության հետաղետային վերականգնման կառավարման բաժնի պետ Արա Ասլանյանը խոսել է աղետի գոտում ՆԳ նախարարության իրականացրած միջոցառումների, ինչպես նաև միջազգային աջակցության մասին:
ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Աղետներին պատրաստվածության և արձագանքման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանին սպառնացող տարերային և տեխնածին վտանգներին, համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորման և զարգացման, խոցելիության և կարողությունների բացահայտման, քարտեզագրման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, բնակչության պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց լուծումներին։
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանն անդրադարձել է Հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմներին՝ խոսելով իրազեկման գործընթացների, ճգնաժամային հաղորդակցության, վաղ ազդարարման, օպերատիվ տեղեկատվության կառավարման և հասանելիության, համայնքների հետ համագործակցության ամրապնդման մասին։
Աշխատաժողովի ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում:
Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները՝ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աղետների կանխարգելումն ու հետևանքների վերացումն առավել արդյունավետ են, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր պատասխանատվությունը: Նա ընդգծել է տեղական, համայնքային և ազգային մակարդակներում համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչը կնպաստի առավել պատրաստված, դիմակայուն և անվտանգ երկիր ունենալու տեսլականին»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:27 04.06.2025
Դեսպան Գրիգորյանը Բահրեյնի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու ուղիներըՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպեց Բահրեյնի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների վարչության պետ Շեյխ Աբդալլահ բին Ալի Ալ Խալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը խորացնելու ուղիները։ ...
21:19 04.06.2025
Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այստեղ լինի տևական խաղաղություն․ Ռուբեն Մեհրաբյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին, նաև տարածաշրջանային այն իրադարձություններին, որոնք այս կամ այն չափով առընչվում են Հայաստանին և Հայաստանի շահերին։ Վերջին օրերին Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել, Թուրքիան դժգոհ է, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն էլ ավելի […] ...
21:15 04.06.2025
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։ Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է […] ...
21:09 04.06.2025
Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախախարի առաջին տեղակալ Աշուրբոյ Սոլեհզոդայի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության մի շարք արդի հարցեր՝ համագործակցության հեռանկարային ուղղությունները վերհանելու շեշտադրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել 2025թ. ապրիլի […] ...
21:01 04.06.2025
Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 14, 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6 շենք, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. […] ...
20:54 04.06.2025
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներՀունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից […] ...