ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր. Մհեր Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր. Մհեր Գրիգորյան

15:49 21.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 21-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները:

«Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը:

Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը:

Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր:

Հանձնաժողովների միջեւ առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման եւ մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաեւ քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարեւոր սկզբունքային եւ ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջեւ սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով:

Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել են հանձնաժողովի աշխատանքներով, սահմանների տեղորոշմամբ, քարտեզներով, Տավուշի մարզում մայիսին իրականացված սահմանազատման գործընթացով եւ դրա իրավաչափությամբ, կադաստրային գրանցումներով, հատվածական սահմանազատման տրամաբանությամբ, միակողմանի զիջումներով, Ադրբեջանի կողմից փաստաթղթի վավերացման գործընթացով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրս գալու հարցով, Ադրբեջանի կողմից հնչող պահանջներով:

«Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջեւ սահմանազատման բազային սկզբունք եւ առաջնորդվել դրանով, որը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համարե,- ասել է հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ըստ նրա` կանոնակարգով կարգավորվում է հանձնաժողովների համատեղ գործունեությունը, սահմանվում են հանձնաժողովների գործունեության ընթացքում մշակվող եւ ընդունվող փաստաթղթերի ցանկը, փորձագիտական խմբերի աշխատանքների եւ ծախսերի կազմակերպման սկզբունքները, սահմանազատման գործընթացի ավարտին կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցեր:

Նշվել է, որ կանոնակարգի համաձայն` սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելիք քարտեզագրական փաստաթղթերը, նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը:

Սարգիս Խանդանյանի տեղեկացմամբ Ազգային ժողովի կողմից կանոնակարգը վավերացնելու համար նախապայման է` դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրության համապատասխանության հարցը:

«ՍԴ որոշմամբ այս պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` եզրակացնելով, որ նախագծի ընդունման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խորհրդարան. նախագիծը լրամշակման կարիք չունի, եւ նախագծին առնչվող այլ օրենքի կամ ԱԺ-ի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է»,- փաստել է պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ խորհրդարանում հարցի քննարկումը նաեւ ժողովրդավարության սկզբունքներից բխող գործընթաց է: Սարգիս Խանդանյանն առաջարկել է դրական եզրակացության տալ նախագծին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Ելույթներում խորհրդարանականներն իրենց դիտարկումներն են արտահայտել փաստաթղթի վերաբերյալ: Եղել են ե’ւ դրական, ե’ւ բացասական տեսակետներ:

Ընդդիմադիր պատգամավորները խոսել են ներկայացված կանոնակարգի վավերացման հիմքերի բացակայությունից եւ դրա բացասական հետեւանքներից: Կարծիք է հնչել, որ կանոնակարգը պարունակում է բազմաթիվ ռիսկեր ու սկզբունքներ, չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ:

Եզրափակիչ ելույթում Մհեր Գրիգորյանը նշել է, որ հընթացս անդրադարձ կկատարվի խնդրահարույց հարցերին: Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին` զեկուցողը կարեւորել է այլընտրանքային առաջարկների կամ մոդելների վերաբերյալ երկխոսությունը:

5 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

08:30 05.05.2025

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

Պակիստանը նպատակ ունի պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, սակայն երկրի բանակը պատրաստ է ագրեսիայի դեպքում արժանի պատասխան տալ հակառակորդին։ Այս մասին կիրակի օրը Պակիստանում քաղաքական կուսակցությունների առաջնորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի միջծառայությունների հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ «Պակիստանը խաղաղ երկիր է, և մենք ցանկանում ենք, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 05.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:13 05.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

08:06 05.05.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ […] ...

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

08:00 05.05.2025

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

ՀՀ դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները […] ...

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

BACK_TO_TOP