19:40 23.10.2024
Ժան Լուի Գասեն դարձավ «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։ Ակումբը որոշել էր բաժանվել Միշել Տեր-Զաքարյանից Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելից» 0-5 հաշվով կրած պարտությունից հետո:
«Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 8 խաղից հետո վաստակած 4 միավորով։
Ակումբն այսօր հայտարարել է Ժան Լուի Գասեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետը մարզել է «Մարսելը» 2024 թվականի փետրվար-հունիս ամիսներին, իսկ նախորդ մրցաշրջանի վերջում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Միշել Տեր-Զաքարյանը որպես ֆուտբոլիստ իր կարիերայի զգալի մասն անցկացրել է «Մոնպելյեի» կազմում՝ 233 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Կարիերան ավարտելուց հետո նա որպես մարզիչ աշխատել է ակումբի երրորդ ու երկրորդ թիմերում, իսկ 2017-2021, 2023-2024 թվականներին արդեն աշխատել է որպես հիմնական թիմի գլխավոր մարզիչ։ Իր մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև «Նանտը», «Կլերմոնը», «Ռեյմսը», «Բրեստը»։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում16:39 18.05.2025
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներումՆերքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
15:23 18.05.2025
Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջԻրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...
14:57 18.05.2025
Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...
14:30 18.05.2025
ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ ՌուբիոԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...