14:25 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկուստեք վստահություն հայտնեցին, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային միջնորդության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերի մոտեցումներին և գերակայություններին՝ զրուցակիցներն ընդգծեցին, որ հիմնախնդրի առանցքն Արցախում ապրող բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Նախարարի խոսքերով՝ Արցախին հաջողվել է կայացած պետականությանը հարիր հաստատություններով օժտված հասարակություն կերտել` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և օրենքի գերակայության վրա:
Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող բնակավայրերի, մասնավորապես՝ Բաղանիս, Չինարի, Կոթի գյուղերի գնդակոծմանը, քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ մանկապարտեզի թիրախավորմանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նման գործողությունները խստորեն դատապարտելի են, իսկ բնակավայրերի և քաղաքացիական բնակչության գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է: Նախարարի խոսքերով՝ Ադրբեջանի այս գործողությունները, ինչպես նաև պատերազմական հռետորաբանությունը և ռազմատենչ հայտարարությունները հակասում են համանախագահների և միջազգային հանրության կոչերին՝ քայլեր ձեռնարկելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց ունեցավ արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը նախարարն այցելեց Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին և ձեռքբերումներին։ Նախարարը նշեց. «Թումոյում կրթություն են ստանում երեխաները, ինչը ևս մեկ անգամ հիշեցում է, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, երիտասարդությունը, ովքեր ամեն օր, այցելելով այստեղ կամ կրթական այլ հաստատություններ, կերտում են իրենց ապագան, և մեր գերակայությունն է, որ այն լինի խաղաղ ու ապահով»:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...