13:31 11.10.2017
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին: «Խնդիրները շատ են, բայց դրանք լուծելով կհասնենք նրան, որ մեր գյուղատնտեսությունը կլինի արդյունավետ, եկամտաբեր, գրավիչ և ինդուստրիալ»,- ասել է նախարարը:
«Այսօր մենք ունենք տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակ, չունենք մատչելի ֆինանսական ռեսուրսներ, ոռոգման համակարգի լիարժեք ապահովվածություն, բնական աղետներից կրած վնասների փոխահատուցումը ևս ապահովված չէ, ունենք թույլ կրթական և խորհրդատվական համակարգ, ունենք ավանդական գյուղատնտեսություն, մինչդեռ աշխարհում կան բարձրարժեք մշակաբույսեր և ինտենսիվ գյուղատնտեսություն, որը թույլ է տալիս ավելի մեծ եկամտաբերություն ունենալ, կա խնդիր իրացման գների և գյուղացիների վճարման հետ կապված, ունենք հողերի օգտագործելիության ոչ ճիշտ գնահատական, կա օրենսդրական դաշտի բարելավման խնդիր: Խնդիրները շատ են, բայց սրանք այն կարևոր խնդիրներ են, որոնց լուծումը հրատապ է և մենք քայլեր արդեն ձեռնարկել ենք դրանց ուղղությամբ»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ ոռոգման խնդիրները լուծելու, ոռոգման համակարգը լիարժեք դարձնելու նպատակով աշխատանքներ են տարվում ջրային տնտեսության կոմիտեի հետ:
«Աշխատանքներ են տարվում նաև գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունն իրականացնելու համար»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ տեխնիկական հագեցվածությունն ապահովելու նպատակով մեկնարկել է լիզինգային նոր ծրագիր՝ ցածր տոկոսադրույքով:
2017թ. 3 ծրագիր է հաստատվել, ևս 3-ը՝ 2018-ին է նախատեսվում, որոնց շնորհիվ ցածր տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն գյուղացիներին:
Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, ապա այս տարի, ըստ նախարարի, դեռ խնդիր չի առաջացել: «Մթերման դիմաց վճարումները կատարվում են՝ որտեղ 100 տոկոսով, որտեղ՝ մասամբ: Իսկ մասամբ վճարողներին անգամ առաջարկել ենք հաջորդ տարի վարկեր տրամադրել, որպեսզի կարողանան ամբողջությամբ վճարել: Ինչ վերաբերում է նախկին խնդիրներին, ապա դրանց փորձում ենք լուծում տալ»,- վստահեցրել է նախարարը:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...