12:18 28.10.2024
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին սկսվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Մինչ քննարկումները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է մի քանի կարգախոս-բանաձեւեր, որոնք առաջարկել էր 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո: Դրանք են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», «Հարստացիր եւ հարստացրու», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ` ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:
«Այս բոլոր բանաձեւերն ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ եւ այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլեւ ՀՀ պետական բյուջե հասկացությանն ընդհանրապես»,- շեշտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական բյուջեի եկամուտների ձեւավորման սկզբունքներին եւ այդ համատեքստում խոսել հարկատեսակների առանձնահատկությունների ու դրանց փոխկապակցվածության մասին եւ հավելել. «Ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է»:
Վարչապետի գնահատմամբ ՀՀ պետական բյուջեն բացառապես աշխատանքի արդյունք է, այսինքն` չկա պետական բյուջեի ձեւավորման ուրիշ գործիք, քան Հայաստանում աշխատող քաղաքացիները կամ բնակիչները:
Եկամուտների գեներացման հարցում պետության ղեկավարը կարեւորել է պետական, ինչպես նաեւ մասնավոր հատվածում աշխատող մարդկանց աշխատանքի բովանդակությունն ու որակը:
«Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության համընդհանուր բարեկեցության հետ, քանի որ հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության եւ աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք ու հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը` ունենալ մեկուսացված ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետեւանքով: Եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է եւ աչքի փուշ»,- կարծիք է հայտնել ՀՀ վարչապետը:
Երկրի ղեկավարի խոսքով պետական բյուջեն մեծ է այնքան, որքան նախ աշխատում, ապա արդյունավետ եւ թափանցիկ են աշխատում երկրի քաղաքացիները եւ բնակիչները: Այս համատեքստում անդրադարձ է եղել հարկերը հավաքագրելու պետական գործառույթին:
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած` հաց վաստակելու գործիք: Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն եւ այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետեւ եթե պետության պետական եւ ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանն ու մանրամասն խոսել պետության հզորացման գործիքակազմերի մասին:
«ՀՀ պետական բյուջեն իրական Հայասատանն է, այսինքն` այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե եւ դե ֆակտո միաժամանակ, եւ այդ գոյության դե յուրե եւ դե ֆակտո հատվածներն անքակտելի են, ու պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում»,- արձանագրել է երկրի ղեկավարն ու ընդգծել, որ Կառավարության ու Ազգային ժողովի եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների օրենքների եւ կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով ու գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը:
«Շատ կցանկանայի, որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներն ընթանան ոչ միայն թվերի ու տոկոսների, այլեւ վերը թվարկած հայեցակարգերի քաղաքական քննարկումների ներքո: Մենք բոլորս պետք է պատասխանենք մի կոնկրետ հարցի` իսկ ի՞նչ օրենքներ, որոշումներ պետք է ընդունենք եւ (կամ) չեղարկենք, ի՞նչ ընթացակարգեր պետք է սահմանենք եւ (կամ) չեղարկենք, որ Հայաստատնի Հանրապետությունում ավելի շատ մարդիկ օրինական աշխատանքով եւ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ունենան: Այս հարցերի ճիշտ պատասխանները նշանակում են, որ մենք կապահովենք մեր պետության, այսինքն` մեր ինքնության զարգացումները եւ հարատեւությունը»,- ելույթի ավարտին ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...
21:24 17.06.2025
Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...
21:18 17.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:10 17.06.2025
Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետԻրան-Իսրայել հակամարտությունն աշխարհաքաղաքական խնդիրներից բացի մեզ համար, մեղմ ասած, խնդրահարույց է նաև այդ երկու երկրներում բավականին մեծ հայ համայնքի ներկայությամբ: Ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում և արդյո՞ք արդեն կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. այս և սփյուռքին վերաբերող այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:02 17.06.2025
Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերացնելու ծրագրեր չկան, սակայն նրանից պահանջել է «անվերապահ հանձնվել»։ «Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը (Իրանի): Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է: Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե ոչ առայժմ: Մենք չեն ցանկանում, […] ...