Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ դպրոցում․ անցկացվել է ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ դպրոցում․ անցկացվել է ուսումնավարժություն

18:24 28.10.2024

Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում հնչում է օդային տագնապի ազդանշանը, գործարկվել է էլեկտրաշչակ․ խուճապի մատնվելու կարիք չկա՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ուսումնավարժություն են անցկացնում։

Աշակերտների տարհանում, հրդեհաշիջում, ռումբի ականազերծում և մի շարք այլ գործողություններ։

Ուսումնավարժանքին դպրոցի աշակերտներից և մանկավարժական կազմից բացի ներգրավված էին մի շարք գերատեսչություններ ու ծառայություններ՝ Պարեկային ծառայությունը, Երևանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները և տարհանման հանձնաժողովը, շտապօգնության խումբը, «Վեոլիա Ջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների վթարային խմբերը։

«Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը տեղի էր ունենում մի քանի սցենարով:

Ներկայացնում է ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Նվեր Մարգարյանը. «Պլանավորված է երեք ուսումնական փուլ: Առաջին ուսումնական փուլով իրականացնում ենք արգելափակված աշակերտի իջեցում դպրոցի երրորդ հարկից, հրդեհաշիջման աշխատանքներ, չպայթած ականի ականազերծում, բժշկական օգնության ցուցաբերում, երկրորդ ուսումնական փուլում՝ ծխապատ գոտում փլատակից արգելափակված քաղաքացու դուրսբերում և երրորդ ուսումնական փուլի ընթացքում դպրոցի հարկերից պարանային միջոցներով քաղաքացիների, աշակերտների տարհանում»։

Դպրոցի աշակերտների և դիտորդների խոսքով՝ առաջին անգամ չէ, որ Փրկարար ծառայությունը իրենց դպրոցում նմանատիպ միջոցառում է իրականացնում, ինչպես ասում են՝ ով տեղեկացված է, նա պաշտպանված է։

Ուսումնավարժության ավարտին շնորհակալության խոսքեր հնչեցին փրկարարների և մյուս ծառայությունների ներկայացուցիչների հասցեին։

Դպրոցի աշակերտները արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերեցին, իսկ գերատեսչությունների ծառայողները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան գործնականում ցույց տալու և կատարելագործելու մասնագիտական հմտությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

BACK_TO_TOP