13:00 31.10.2024
2025 թվականին Արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի կլինի 378 մլն դրամով կամ 2,2 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Ընթացիկ ծախսերի գծով կունենանք 2,3 տոկոսով աճ, կապիտալ ծախսերի գծով կունենանք նվազում 15 մլն դրամով»,- հստակեցրել է նախարարը: Նա հավելել է, որ այս գումարներում ներառված չեն այն դրամական միջոցները, որոնք այս տարի տրամադրվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան համար շենք գնելու նպատակով: Գնումը կատարվել է պահուստային միջոցներով:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաջորդիվ անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին, ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին: Նա խոսել է տարածաշրջանային երկրների, մասնավորապես` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ:
«2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք` առաջին հերթին` միջպետական սահմանի սահմանազատման դեպքով, կամ ուղղությամբ, կամ համատեքստում: Մենք ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ երկու հանձնաժողովների ղեկավարների` փոխվարչապետների միջեւ, եւ ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը վավերացվել է արդեն ՀՀ-ում` Ազգային ժողովի կողմից, իրենց` ադրբեջանական կողմից էլ իրենց համապատասխան ընթացակարգն է անցել: Առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգն ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո` 2024 թվականի այս մնացած ժամանակահատվածում, եւ 2025 թվականին, հուսամ, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն»,- ասել է նախարարը` հավելելով, որ այս պահին խանգարող որեւէ բան չի տեսնում:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին: Նախարարի տեղեկացմամբ այժմ պայմանագրի տեքստի շուրջ կա 1-2 ձեւակերպում, որոնց վերաբերյալ կշարունակվեն աշխատանքները: «Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ նաեւ այդ 1-2 ձեւակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- ասել է նա եւ հավելել, որ հայկական կողմն անհիմն է համարում ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային որոշակի պահանջ է պարունակում Ադրբեջանի տարածքի նկատմամբ: «Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն: Եվ այստեղ, որպես շատ հզոր եւ հստակ ապացույց, ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր մտահոգությունները»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանի խոսքով մյուս ուղղությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ինչի առումով եւս քայլեր են արվել:
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ եւս որոշակի դրական մթնոլորտ կա, եւ մենք առաջիկայում կշարունակենք ադրբեջանական կողմի հետ աշխատանքները: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան ա’յն երկրների ինքնիշխանության ներքո եւ գործեն ա’յն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են: Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա:
Սա արտացոլված է մեր Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում: Ուրախ եմ ասելու, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային գործընկերներ ողջունել են «Խաղաղության խաչմերուկը»,- ասել է նախարարը:
Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին23:59 04.05.2025
Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ինՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...
23:45 04.05.2025
Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդումՌումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...
23:10 04.05.2025
Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրելԻսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...
22:49 04.05.2025
Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. IrozhlasՉեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...
22:29 04.05.2025
NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և ԵվրոպայիցՈւկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...