ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար

14:55 01.11.2024

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։

Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` կտրոն քաշելու եղանակով։

Քանի որ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք Հայաստանի Հանրապետությունից ելքի համար պարտադիր պետք է ունենան վավեր անձնագիր և փախստականի վավեր վկայական, հորդորում ենք առաջիկայում ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու դեպքում չսպասել մինչև փախստականի վկայականի վավերականության ժամկետի ավարտը, այլ նախապես զբաղվել այդ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ։

Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում և նախատեսում է այցելել Հայաստանի Հանրապետություն, ապա կարող է ներկայացնել միայն վավեր անձնագիր, իսկ եթե նախատեսում է այցելել այլ/երրորդ երկիր, ապա պետք է դիմի իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն՝ նոր վկայական ստանալու համար։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։

Նույնիսկ եթե վկայականի վավերականության ժամկետն անցել է, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո, մինչև չդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային բաժիններ։

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո «070» ծածկագրով անձնագիրը չի դակվում և վերադարձվում է քաղաքացուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

23:07 26.07.2025

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

22:55 26.07.2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...

BACK_TO_TOP