Ֆինլանդիայի ՆԳՆ-ն մեղադրվում է փախստականների նկատմամբ կրոնական խտրականության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Ֆինլանդիայի ՆԳՆ-ն մեղադրվում է փախստականների նկատմամբ կրոնական խտրականության մեջ

22:24 08.11.2024

Ֆինլանդիայի իրավահավասարության հարցերով օմբուդսմենը հայտնել է, որ 2025 թվականի համար փախստականների քվոտայի բաշխման վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ցուցումները պարունակում են կրոնական խտրականության նշաններ։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։

Հոկտեմբերի 9-ին հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարության անդամները՝ «Իսկական ֆիններ» կուսակցության անդամները, ձգտում են նվազեցնել մահմեդական երկրներից փախստականների քվոտաները և փոխարինել քրիստոնեական երկրների փախստականներով։

Ներքին գործերի և տրանսպորտի նախարարության ղեկավարներ Մարի Ռանտանենը և Լուլու Ռաննը, որոնք ներկայացնում են «Իսկական ֆինները», աշխատակիցներին հանձնարարել են բաշխել քվոտաները այնպես, որ չընդունեն փախստականներին, օրինակ՝ Աֆղանստանից, այլ՝ վերցրել մարդկանց, օրինակ, Վենեսուելայից։

«Իրավահավասարության հարցերով օմբուդսմենը գտնում է, որ Ներքին գործերի նախարարության քաղաքական ղեկավարության ցուցումները փախստականների քվոտայի բաշխման վերաբերյալ պարունակում են կրոնական խտրականության նշաններ, ինչը արգելված է Սահմանադրությամբ և Հավասարության ակտով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

ՆԳՆ-ն պարտավորվում է սահմանված կարգով պատասխանել օմբուդսմենի հարցմանը, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության ծրագրի համաձայն՝ Ֆինլանդիայում փախստականների քվոտան տարեկան 500 մարդ է։ Փախստականներն ընդունվում են ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագրով: Վերջնական որոշումը Ֆինլանդիայի խորհրդարանը կայացնում է դեկտեմբերին՝ հաջորդ տարվա բյուջեն հաստատելիս, պարզաբանում են ՆԳՆ-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP