18:58 11.11.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն և գավաթակիր «Ալ Հիլյալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով:
Marca-ն հայտնում է, որ արաբական ակումբում Վինիսիուսին դիտարկում են որպես բրազիլացի հարձակվող Նեյմարին փոխարինող: Հաղորդվում է, որ «Ալ Հիլյալը» կարող է վաղաժամ խզել Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի պայմանագիրը:
«Ալ Հիլյալը» մտադիր է 24-ամյա Վինիսիուսին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Նեյմարը հոկտեմբերի 21-ին 368 օր խաղադաշտից բացակայելուց հետո փոխարինման էր դուրս եկել «Ալ Հիլյալի» կազմում Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի արտագնա խաղում, սակայն նոյեմբերի 5-ին իրանական «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում կրկին վնասվածք էր ստացել:
Նեյմարը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցավեճում ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և վիրահատվել:
14:55 19.05.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄայիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Խելաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
14:48 19.05.2025
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում 42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի: Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից: Մեղրաձորի և հարևան համայնքների […] ...
14:40 19.05.2025
Անի Ամիրաղյանը պարտվել է միջազգային մրցաշարի եզրափակչումԱնի Ամիրաղյանը չի կարողացել հաղթել Ծաղկաձորում ավարտված միջազգային մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչը։ 31-ամյա թենիսիստուհին 0-6, 5-7 հաշվով պարտվել է Ռադա Զոլոտարևային (Ռուսաստան, 722-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։ 16-ամյա Զոլոտարևան երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Ծաղկաձորի մրցաշարը։ ...
14:32 19.05.2025
Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի ԵրևանՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Նախատեսվում են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ», – հայտնել […] ...
14:28 19.05.2025
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժածՄայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...