Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է

12:05 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է Հնդկական ֆիլմերի 2024 թվականի փառատոնի բացմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Փառատոնը մեկնարկել է «Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալը շեշտել է՝ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և գալիս է դարերի խորքից։

«Նորանկախ Հայաստանում Հայաստան-Հնդկաստան կապերն ամրապնդվում են. Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կառուցումը»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ երկկողմ փոխհարաբերություններում մշակույթի և կրթության ոլորտները առանձնակի կարևորություն ունեն:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում կազմակերպվող տարաբնույթ մշակութային միջոցառումների և փառատոնների՝ ներկայացնելով հայկական հարուստ ու բազմամյա մշակույթը. ազգային երգ ու պար, ժողովրդական նվագարանների կատարումներ, ձեռարվեստ և այլն:

«Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային համագործակցությունն իսկապես բազմաբովանդակ է և ընդգրկում է նաև կինոյի ոլորտը։ Առկա է երկկողմ պատրաստակամություն՝ կինոարտադրության ոլորտում սերտորեն համագործակցելու և կապերը զարգացնելու առումով:

Համագործակցության պատրաստակամությունն ամրագրվել է նաև անցյալ տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ստորագրված հուշագրով, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն Հայաստանում հնդիկ կինոարտադրողների կողմից ֆիլմերի նկարահանման, այլև համատեղ կինոարտադրության, ինչպես նաև կինոժառանգության պահպանման տեսանկյունից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով Հայաստանում հնդկական ֆիլմերի փառատոն կազմակերպելու Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությունը:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին իր խոսքում շեշտել է, որ հնդկական կինոն իրենց երկրի մշակույթի անբաժանելի մասն է և համաշխարհային էկրանի կարևոր դերակատարներից մեկը։

«Հնդկական կինոն ընդգրկում է մի շարք տարածաշրջանային կինոարդյունաբերություններ, որոնք նպաստում են հնդկական կինոարտադրության բազմազանության ապահովմանը։ Հարուստ ավանդույթներով հնդկական կինոն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի հանդիսատեսի շրջանում՝ խթանելով միջմշակութային փոխըմբռնումը սահմաններից այն կողմ»,- ընդգծել է դեսպանը՝ շեշտելով, որ հնդկական կինոն սիրված և ընդունված է հատկապես Հայաստանում, որտեղ Ռաջ Կապուրը և Միթհուն Չակրաբորտին՝ նույն ինքը՝ Ջիմմին և մյուս հայտնի դերակատարները շարունակում են ջերմություն, կարոտ և մշակութային կապ առաջացնել:

Փառատոնի շրջանակում մինչև նոյեմբերի 17-ը կցուցադրվեն «Յաշ Ռաջ ֆիլմզ» ընկերության վեց կինոնկարներ՝ «Սուլթան», «Բայքերները 3», «Բանթի և Բաբլի», «Պահեր», «Հառա՜ջ, Հնդկաստան» և «Պատհանը»։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

17:46 30.04.2025

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 30-ին՝ ժամը 15:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

17:40 30.04.2025

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն չի համաձայնի երկարաժամկետ զինադադարի։ «Այսօրվա դրությամբ Իսրայելը չի ​​ընդունել մշտական ​​հրադադարը: Առանց ԱՄՆ-ի ճնշման Իսրայելը մտադիր չէ երաշխավորել մշտական ​​հրադադար: Կարծես թե նա կհամաձայնի որոշակի ժամկետով զինադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց»,-լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա […] ...

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

17:33 30.04.2025

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: ...

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

17:26 30.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

BACK_TO_TOP