15:36 15.11.2024
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային գոտիները ընդլայնվում են Ռուսաստանի հարավում տարեկան 550 կմ2-ով, որը կլիմայի տաքացման հետևանք է։ Անապատները այժմ ավելի ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Աստրախանի և Վոլգոգրադի մարզերում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Biometeorology գիտական ամսագրում։
Գիտնականները ուսումնասիրել են օդերևութաբանական կայանների տվյալները, օգտագործելով աշխարհատեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաները և վիճակագրական վերլուծության մեթոդները։ Հաշվարկների համաձայն, օդի միջին տարեկան ջերմաստիճանը աճել է 0․31°C-ով մեկ տասնամյակի ընթացքում 1961-2020 թթ․ ժամանակահատվածում: Սա ջերմաստիճանի զգալի աճ է։ Ինչ վերաբերում է տարեկան տեղումների քանակին, ապա նույն ժամանակահատվածում էական փոփոխություններ չեն եղել։ Բացի այդ, գիտնականները հաշվարկել են, թե ինչպես է փոխվում կիսաանապատային և անապատային գոտիների տարածքը՝ կախված օդի միջին տարեկան ջերմաստիճանի փոփոխություններից։
Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները կօգնեն նվազեցնել անապատացման հետ կապված սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների ռիսկերը և կնպաստեն ջրային ու հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մոտեցումներ մշակելուն։ Նման համապարփակ վերլուծություն առաջին անգամ իրականացվեց Ռուսաստանի հարավում: Հետագայում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել խոնավ գոտիների հնարավոր տեղաշարժերը ապագայում ըստ տարբեր կլիմայական սցենարների:
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...