Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

14:49 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի իշխանությունները հուսով են, որ Եվրոպան կվերանայի Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին խոստովանեց, որ Կիևը չունի Ռուսաստանի Դաշնությանը իրանական հրթիռների մատակարարման ապացույցներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այն իրավիճակում, երբ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Իրանից Ռուսաստանի Դաշնություն հրթիռների մատակարարման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, մենք ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը։ Այս կուրսը, որին հետևում են որոշ եվրոպական երկրներ, չի համապատասխանում որևէ մեկի շահերին »,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Իրանի իշխանությունները անպատասխան չեն թողնի երկրի ազգային շահերին վնասող թշնամական գործողություն, այդ թվում՝ «տնտեսության առանձին հատվածների դեմ պատժամիջոցների սահմանումը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

15:40 04.05.2025

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

Իսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի […] ...

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

15:18 04.05.2025

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

Հավանայի Հեղափոխության պալատում Ռուսաստանի և Կուբայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակին նվիրված արարողություն է կայացել Կարիբյան ավազանի երկրի ողջ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, հայտնում է Կուբայում Ռուսաստանի դեսպանությունը։ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերների շարքում Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ այն մեր առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում։ Չնայած հակառակորդների ճնշմանը՝ Հավանան աջակցում է մեզ ներկայիս անհանգիստ […] ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

15:00 04.05.2025

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

14:40 04.05.2025

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

Texas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

14:20 04.05.2025

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

14:00 04.05.2025

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

Բեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...

BACK_TO_TOP