ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է

14:50 19.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մասով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԻԻՀ նշված քաղաքացին Ս․Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84–ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։ Գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրենց գործողությունները հնարավորինս քողարկված իրականացնելու և հետագայում բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով, վերը նշված գումարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու համար թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով ԻԻՀ քաղաքացին դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:

Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո, վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաև օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված: Նշված գործողություններն իրականացվելուց հետո, Ս․ Մանուկյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, հանցավոր խմբի անդամների հետ 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:

Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն:

Այնուհետև Ս․Մանուկյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն և հանդիպել ԻԻՀ հիշյալ քաղաքացուն: Շարունակելով իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու որդուն՝ Խ. Քոքոբելյանին, վերոնշյալ հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:

«WhatsApp» հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն: Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022թ. օգոստոսի 2-ին Ս․ Մանուկյանը Իրանից վերադարձել է Հայաստան և Ա․ Ք․-ի հետ, իրենց մտերիմից վերցնելով HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենան, ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պ․-ն բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84–ամյա տղամարդը հայտնաբերվել է նշված վայրում: Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով ևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

BACK_TO_TOP