Յուրաքանչյուր սպառողի պետք է փորձենք հեռու պահել վտանգավոր ապրանքներից. Լևոն Խալիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Յուրաքանչյուր սպառողի պետք է փորձենք հեռու պահել վտանգավոր ապրանքներից. Լևոն Խալիկյան

13:03 06.04.2018

Երևանում կայացել է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը:   «Խորհրդի հիմնական խնդիրը սպառողի շահերի պաշտպանությունն է։ Յուրաքանչյուր պետություն կներկայացնի առկա խնդիրները, դրանց վերաբերյալ լուծման առաջարկություններ։ Քննարկում ենք, թե որ ապրանքներն են շրջանառվում, որոնք են համարվում ցանկալի, որոնք՝ անցանկալի, ներկայացնում ենք իրավիճակը, միասին քննարկումներ իրականացնում, հաշվի առնելով յուրաքանչյուր անդամ պետության օրենսդրական դաշտը», – ապրիլի 6-ին լրագրողներին ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը: 

Նրա խոսքով` խորհրդի հիմնական խնդիրը սպառողի շահերի պաշտպանությունն է։ Յուրաքանչյուր պետություն ներկայացնում է առկա խնդիրները, դրանց վերաբերյալ լուծման առաջարկությունները։ Առաջնային խնդիրներ ներկայացնողներն այն ապրանքատեսակներն են, որոնք անմիջական շփում ունեն մարդու կյանքի և առողջության հետ։

Նիստի ընթացքում զեկույցով հանդես են եկել 8 պետություների նեկայացուցիչներ՝ իրենց երկրում տիրող իրավիճակի, օրենսդրական փոփոխությունների մասին: Լևոն Խալիկյանը առանձնացրեց Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը:

«Հետաքրքիր էր ռուսական կողմի հաշվետվությունը: Ինչպես գիտեք այս տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ՌԴ-ում է անցկացվելու, և շատ մեծ աշխատանք է կատարվել, որ սպառողներն իրենց խաբված չզգան տոմսեր գնելիս, ավել տոմսեր չծախվեն և հետվերադարձի տարբերակ լինի: Կարծում եմ լուրջ խնդիր է, և տոմսերի հետ վերադարձը կարող է լավ փորձ լինի նաև Հայաստանի համար, քանի որ մեզ մոտ էլ եղել են դեպքեր, երբ համերգ է հայտարարվել, և տոմսերը հետ վերադրձնելու խնդիր է առաջացել: Կարծում եմ, սա կաող է լավ փորձ լինել մեզ համար», – ասաց Լևոն Խալիկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP