Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

17:54 26.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ողջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար.

«Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ՄԱԶԾ խորհրդարանական ծրագրի աջակցությամբ եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի համակարգելու ՀՀ-ում երիտասարդության ոլորտը՝ ստեղծելով պետական վարչարարությունն իրականացնելու մեխանիզմներ եւ նպաստելով ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն:

Հասմիկ Հակոբյանի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել ոլորտը կարգավորող համապատասխան օրենք. շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունը քննարկվելուց եւ ընդունվելուց հետո կդառնա ոլորտը կարգավորող մայր օրենքը:

«Օրենքով կկարգավորվեն երիտասարդական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացները, ինչպես նաեւ այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների եւ պետական կառավարման մարմինների միջեւ ծագող իրավահարաբերությունները»,- ասել է պատգամավորը՝ մանրամասն ներկայացնելով նախագծով սահմանվող դրույթները, հիմնական հասկացությունները:

Նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-35 տարեկան քաղաքացին. պատգամավորն ընդգծել է, որ այդ հարցում հիմք է ընդունվել միջազգային լավագույն փորձը:

«Մենք այսօր էլ ունենք ներառական երիտասարդություն, իսկ Հայաստանի խորհրդարանն աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանն է»,- ասել է Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տարի Հայաստանում է տեղի ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովը:

Օրենքը կաջակցի նաեւ Կառավարության ծրագրով նախատեսված եւ արդեն իսկ մեկնարկած երիտասարդական կենտրոնների ստեղծմանն ու դրանց արդյունավետ գործունեությանը: Հիմնական ծրագրերն իրականացվելու են երիտասարդական կենտրոնների միջոցով: Արդեն իսկ ձեւավորվել են 4 երիտասարդական կենտրոններ տարբեր մարզերում: Այս տարի եւս 4 կենտրոն շուտով կգործի, իսկ մինչեւ 2026 թվականը Հայաստանի տարածքում կգործեն 25 նմանատիպ կենտրոններ:

«Այս կենտրոնները ոչ միայն ժամանցային են, այլեւ ունեն կրթական կարեւոր բաղադրիչգ երիտասարդների կարողությունների զարգացում, ներուժի բացահայտում, քաղաքացիական կրթություն եւ ակտիվություն, ինտելեկտուալ ժամանց: Ոչ ֆորմալ կրթական միջավայր է ձեւավորվում, կանցկացվեն տարբեր թեմաներով դասընթացներ, հանդիպումներ ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչը նաեւ կօգնի մասնագիտական կողմնորոշմանը»,- ասել է Հասմիկ Հակոբյանը:

Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվելու է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Նա կարեւորել է նախագծի՝ նման ձեւաչափով քննարկումը:

Հարցուպատասխան ձեւաչափում պատգամավորներն անդրադարձել են քննարկման մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ աշխատանքի իրավունքի, մասնագիտական կողմնորոշման, ընտրելու իրավունքի տարիքային շեմերի սահմանման վերաբերյալ: Օրենսդիրի ներկայացուցիչները խոսել են «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ:

Ինդիանայի համալսարանի ուսանողները Հայաստանում համագործակցել են Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի հետ՝ մասնակցելով «Զարգացնել նորարարական եւ մասնակցային քաղաքականությունների մշակումը Հայաստանում» նախագծի իրականացմանը եւ ստեղծել որոշակի գործիքներ մշտադիտարկման ու գնահատման համար: Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր հանդիպման եւ քննարկման համար՝ ուսանողները ներկայացրել են նաեւ իրենց երկրների փորձն ու օրինակը, հանդես եկել առաջարկություններով: Նրանք ողջունել են երիտասարդների մասնակցությունն ու գործունեությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին: Նրանք կարեւորել են նաեւ նման հարթակում եւ ձեւաչափով հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելը: «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն էլ ներկայացրել են Հայաստանի երիտասարդների խնդիրներն ու ձեռքբերումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

17:18 04.05.2025

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

Հաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

17:00 04.05.2025

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

ՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 04.05.2025

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:34 04.05.2025

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

16:20 04.05.2025

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...

BACK_TO_TOP