20:23 26.11.2024
Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Այն շատ մեծ չէ, բայց չափազանց ժամանցային է:
Սպիտակ ավազների անապատը, որին ավելի հաճախ պարզապես անվանում են Սպիտակ ավազներ, գտնվում է ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի հարավում: Պետական այս արգելոց կարելի է հասնել եթե Ալամոգորդո փոքր քաղաքից մոտ 20 կմ ճանապարհ անցնեն դեպի արևմուտք:
Ինքնաթիռով այստեղ հասնելու համար պետք կլինի մոտակա օդանավակայանից ճանապարհորդել 30կմ։ Հեռավորությունը ԱՄՆ մայրաքաղաքից մոտ 2700կմ է։
Սպիտակ ավազները ձգվում են 36կմ երկարությամբ և 28կմ լայնությամբ՝ ընդգրկելով ավելի քան 700կմ² տարածք։
Անապատը ծովի մակարդակից 1.1կմ բարձրության վրա է։
Ինչպե՞ս է ձևավորվել Սպիտակ ավազների անապատը:
Աշխարհի այս տեսարժան վայրն արժե այցելել ոչ միայն ավազի աննախադեպ ճերմակության պատճառով, որը հեշտությամբ կարելի է շփոթել ձյան հետ, այլ նաև այն պատճառով, որ այն ունի շատ յուրահատուկ բաղադրություն։ Փաստն այն է, որ սա ամենևին էլ ավազ չէ, այլ՝ գիպս։ Ո՛չ, անապատում երբեք գիպսե արտադրանքի արտադրության գործարաններ կամ արտադրամասեր չեն եղել։ Այս հրաշքը կախարդի և հրաշագործի հերթական հնարքն է, որին մարդիկ անվանում են Բնություն:
Ամերիկյան Սահարայի ստեղծման համար պահանջվել են միլիոնավոր տարիներ: Կավճի ժամանակաշրջանում այստեղ ծով է եղել, որի տեղում երկրաբանական պրոցեսների ընթացքում առաջացել են լճեր։ Երբ դրանք գոլորշացել են, երկրի մակերեսի վրա մնացել են աղի և սելենիտի կուտակումներ, որը գիպսի տեսակ է իրենից ներկայացնում։
Այս հանքային նյութի շերտերը ժամանակի ընթացքում ձևավորել են լեռներ: Դարերի ընթացքում քամիներն ու անձրևները սելենիտի մակերևութային նստվածքները տեղափոխել են հարթավայրեր, որտեղ մենք այսօր ականատես ենք լինում Սպիտակ Ավազներին: Անապատը Անտարկտիդայից հնարավոր է տարբերել միայն ջերմաստիճանով. գիպսային «ավազն» այնքան է ձյուն հիշեցնում, որ դիտորդի համար դժվար է հավատալ սեփական աչքերին։
Հետաքրքիր է, որ Արկտիկայի սառույցին նման ձյունաճերմակ անապատի երևույթը, կարելի է գտնել աշխարհի այլ մասերում, օրինակ՝ բրազիլական Լենսոյս-Մարանհենսեսի բլուրներում: Տեղական ավազաթմբերի ավազը, սակայն, իրական է, ոչ թե գիպս։ Սպիտակ Ավազները հաճախ անվանում են «ճենապակյա անապատ»: Տարածքին այս մականունը տվել են ապաչիները։
Անապատի բնակիչներ
Քանի որ սելենիտում ապրելը բավականին դժվար է, այստեղ կենդանական և բուսական աշխարհը շատ սակավ է։ Յուկկան և որոշ բարդիներ իրենց համեմատաբար նորմալ են զգում այս անապատում: Իրենց համար ջուր ստանալու համար նրանց արմատները խորանում են 30մ խորությամբ։
Այստեղ կարելի է հանդիպել պարկավոր առնետների, որոշ գիշատիչ թռչունների և մողեսների։ Սպիտակ Ավազների ծայրամասում շատ ավելի կենդանի կյանք և բուսականություն կա:
Հետաքրքիր փաստեր
Սպիտակ Ավազների անապատը ունի շատ հետաքրքիր առանձնահատկություններ.
Եթե սովորական ավազոտ անապատում ավազն այնքան տաք է, որ դրա վրա քայլելը նման է ածուխի վրայով քայլելուն, ապա սելենիտը շատ ավելի սառն է: Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ խոնավությունը գիպսից շատ արագ գոլորշիանում է, իսկ դրա ձյունաճերմակ գույնն ընդհանրապես չի կլանում արևի ճառագայթները՝ անդրադարձնելով դրանք։
Սելենիտը շատ հազվադեպ է երկրագնդի մակերևույթին, այդ իսկ պատճառով Սպիտակ Ավազները եզակի երևույթ է: Դրանք այս հանքանյութի աշխարհի ամենամեծ հանքավայրն են:
Անապատի ընդարձակման գործընթացը շարունակվում է, և գիպսե ավազաթմբերը կամաց-կամաց շարժվում են հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
Ճենապակյա անապատը բնակեցված է. նրա տարածքում ապրում է ավելի քան 1000 մարդ։ Այստեղ շատ ճանապարհներ կան։
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...
23:07 26.07.2025
Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալինԱդրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...