17:42 27.11.2024
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի խաղի տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 21:45-ին:
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել նաև առցանց՝ tickets.noahfc.am կայքում։
Տոմսերի գները՝
Հարավային տրիբունա – 500-1.000 դրամ
Հյուսիսային տրիբունա – 500-1.000 դրամ
Արևելյան տրիբունա – 2.000-3.000 դրամ
Արևմտյան տրիբունա – 5.000 դրամ
«Նոա» – «Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանն էլ կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում երկրպագուները հնարավորություն կունենան շահել ուղեգիր դեպի Սերբիա և ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։
19:40 20.05.2025
Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններըՄեծ Բրիտանիան դադարեցրել է բանակցությունները Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Գազայի հատվածում Իսրայելի նոր ռազմական գործողությունից հետո: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Լամմին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։ «Ես հայտարարում եմ, որ մենք դադարեցրել ենք բանակցությունները Իսրայելի ներկայիս կառավարության հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի շուրջ»,- ասել է […] ...
19:30 20.05.2025
Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է PKK-ի զինաթափման հարցըԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինը Դամասկոսում քննարկել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման և երկկողմ հարաբերությունների հարցը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարարության և անցումային կառավարության հետախուզության ղեկավարները, ընդգծվել է SAR-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական կայունության […] ...
19:20 20.05.2025
Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճելՌումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...
19:13 20.05.2025
Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա ՀակոբյանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...
19:08 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...
19:00 20.05.2025
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունումԱվանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...