12:34 28.11.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:
«Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ ՀՀ–ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար»,–ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ, ապա նախագծով այն պարտադիր է դառնում նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ:
Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված մեկ միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, կգործարկի իր ունեցած գործիքակազմը՝ ՀՀ օրհներգի նոր տարբերակի ստեղծումն ու տարածումն ապահովելու համար:
«Հիմնի դինամիկա ստեղծելու նպատակով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում՝ այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ, արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով տեքստի հաջորդականությունը: Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ»,–ասաց փոխնախարարը:
Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով՝ Նայիր նրան` երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը ևս մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասում: Ըստ նրա՝ շատ կարևոր նախագիծ է:
«Եթե մենք որևէ ոլորտում փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում, պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակին, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել, կարող են տևել 1 ամիս, 2 ամիս, մեծ ջանքեր գործադրելու դեպքում՝ 1 տարի: Բայց պայմանական ասած՝ խորքային մակարդակի փոփոխություններ չանելու դեպքում դրանք, միևնույն է, արտահայտվում են»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ իր վարչապետության ընթացքում մինչև մի X պահ պաշտոնական միջոցառումների ժամանակ ինքը չի լսել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարում, չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ: «Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին: Յութուբում 1000 հատ օրհներգ կա, գրում ես՝ ՀՀ օրհներգ և այն հնչում է: Եվ իմ անձնական փորձն այն է եղել, որ երբեք որևէ մեկն իրեն հարց չի տվել՝ ինչ օրհներգ է հնչելու, ոնց է հնչելու և այլն: Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով մենք պետք է լուծենք»,–ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ արդեն բավականին երկար ժամանակ տվել է հանձնարարական, որ իր մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և, հասկանալիորեն, որոշակի որակական ստանդարտին համապատասխան:Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ նա ընդգծեց, որ նախագծով տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի առաջարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն: Վարչապետի խոսքով՝ պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ արդեն բավականին երկար ժամանակ հենց այդ տարբերակն է հնչում:
«Օրհներգը բոլոր դեպքերում պետք է ունենա ստանդարտ: Այն պետական կարևորագույն խորհրդանիշ է, պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Եվ ստանդարտը նաև նշանակում է համապատասխան վերաբերմունք օրհներգի նկատմամբ՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Կարծում եմ՝ շատ կարևոր մոտեցում է, որը պետականության ընկալման մեր զարգացման տրամաբանության մեջ է»,–ասաց նա:
14:32 19.05.2025
Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին14:32 19.05.2025
Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի ԵրևանՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Նախատեսվում են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ», – հայտնել […] ...
14:28 19.05.2025
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժածՄայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
14:25 19.05.2025
Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքներըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ «Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք բանակցությունների, հիմնական դիրքորոշման կետերի մասին», – ասել է Պեսկովը։ […] ...
14:18 19.05.2025
«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...
14:10 19.05.2025
Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասինՆախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...
14:02 19.05.2025
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունըՄեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...