17:45 28.11.2024
Կառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը:
Ըստ հիմնավորման՝ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա: Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար:
Մասնավորապես՝ 2023 թ. Հայաստանում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2023 թ. աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 125.2 հազ. տ. (աճը՝ 19.2 %), ինչպես նաև աճ է արձանագրվել ցեմենտի ներմուծման վիճակագրությունում, որը կազմել է շուրջ 270 հազար տոննա: Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում ցեմենտի ներմուծման գործընթացին, այլ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը՝ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Ըստ այդմ՝ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։
17:09 31.07.2025
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...
16:58 31.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...
16:48 31.07.2025
Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ […] ...
16:39 31.07.2025
«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։ Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է) գրությամբ տարբերանշան։ Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 […] ...
16:30 31.07.2025
Նախագահն այցելել է ԳորիսՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս։ Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքային միջավայրի բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող զարգացման ծրագրերին։ ...
16:19 31.07.2025
Դիլիջան և Իջևան համայնքներին են վերադարձվել 2 մանկապարտեզի մասնաշենքերը. Գլխավոր դատախազությունՏավուշի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է 39 միլիոն 811 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությանն (ՋՕԸ) է վերադարձվել ընդհանուր 5 միլիոն 110 հազար դրամ արժեքով 191.1 մ երկարությամբ խողովակաշար։ Հաշվետու ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ […] ...