12:58 29.11.2024
Ուկրաինայում արևմտյան երկրների զինվորականների հայտնվելը չափազանց տագնապալի է, քանի որ սա զինված հակամարտության սրման հերթական վկայությունն է, որը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։
Նա կարծում է, որ վերջին օրերին Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ «երկու ցնցող նորություն» է եղել։
«Ըստ ռուսական տեղեկությունների՝ ամերիկացի և ֆրանսիացի զինվորներ են զոհվել ուկրաինական տարածքում ռուսների կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով։ Սա նշանակում է, որ այդ զինվորներն այնտեղ են։ Սկզբում պարզապես ասում ես, որ աջակցում ես պատերազմին, հետո զենք ես ուղարկում այնտեղ, և վաղ թե ուշ այնտեղ հայտնվում են զինվորներ, որոնք կարող են զոհվել այնտեղ, այսպես եղավ Ուկրաինայում այն մարդկանց հետ, ովքեր ռազմական կարգավիճակ ունեն Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում», – ասել է կառավարության ղեկավարը։
Նա վերապահում է արել, որ այդ հաղորդագրությունները լրացուցիչ ստուգում են պահանջում, սակայն եվրոպական երկրների ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն դրանց վրա։
14:10 19.05.2025
Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասինՆախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...
14:02 19.05.2025
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունըՄեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...
13:56 19.05.2025
«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունըԻտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […] ...
13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...
13:44 19.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...
13:38 19.05.2025
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթըԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...