22:48 30.11.2024
Կանադացի քաղաքական գործիչներն ու գործարարները ցնցված են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի 25% առևտրային մաքսատուրքեր մտցնելու խոստումից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշվում է, կանադական քաղաքական և գործարար վերնախավերը համարում են, որ առանց մաքսատուրքի մուտքն ամերիկյան շուկա անհրաժեշտ է երկրի տնտեսական աճի համար, քանի որ կանադական արտահանման մոտավորապես երեք քառորդը գալիս է Միացյալ Նահանգներից: Տնտեսագետները զգուշացնում են, որ 25 տոկոս մաքսատուրքերը կանադական տնտեսությունը հետընթացի մեջ կդնեն:
Հրատարակությունը հավելում է, որ բարձր մաքսատուրքերի սպառնալիքը Թրամփը հնչեցրել է այն ժամանակ, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «փորձում է փրկել իր քաղաքական կարիերան»։ Նրա գլխավորած իշխող Լիբերալ կուսակցությունը մոտ 20 տոկոսային կետով զիջում է Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությանը՝ ժողովրդի աջակցության առումով, հիշեցնում է The Wall Street Journal-ը։
Վաշինգտոնը, Մեխիկո Սիթին և Օտտավան կապված են եռակողմ համաձայնագրով (USMCA), որը ենթադրում է պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծում։ Այնուամենայնիվ, երկուշաբթի Թրամփը ասել է, որ 25% մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա նախագահ լինելու առաջին օրը՝ 2025 թվականի հունվարի 20-ին, անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարելու համար:
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...