09:04 19.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրությանը, թերևս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ, այդ ընտրությունը, անկասկած, ստուգարք է նաև ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենևին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է:
Բանն այն է, որ ՀՀԿ-ի համար էլ կա հարց, թե կուսակցությունն ընդհանրապես ինչի է ունակ ներկայումս կազմակերպական առումով: Ի վերջո, ակնհայտ է, որ բաց թողնելով Երևանի ընտրությունը՝ Հանրապետականը փորձում է հնարավորինս կենտրոնանալ եւ մոբիլիզացվել խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարով: Եթե կուսակցությունն առաջադրվեր Երևանում, ապա չէր ստանալու ոչինչ: Սակայն ոչ միայն չէր ստանալու ոչինչ՝ դա դեռ ոչինչ, այլ նաև ստանալու էր հասարակական դժգոհության և հնարավոր է՝ ատելության նոր դոզա: Իսկ դա կնշանակեր արդեն ձախողում ոչ միայն Երևանում, այլև համապետական մասշտաբի ընտրությանը: Մինչդեռ ՀՀԿ-ի համար կա խնդիր հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը, և այդ առումով, իհարկե, ավելորդ հանրային բացասական լիցքեր կուտակելը Հանրապետականին բացարձակապես պետք չէր:
Մյուս կողմից, սակայն, այդ ուժը կանգնած է ոչ միայն, այսպես ասած, բարոյա-քաղաքական ռեաբիլիտացիայի բավականին բարդ, համենայնդեպս, առայժմ անլուծելի թվացող խնդրի առաջ: Բանն այն է, որ այդ խնդրի առկայությամբ առավել ևս ՀՀԿ-ի համար կարևոր է դառնում, թե կազմակերպական ինչ սխեմաներ են պահպանվում և որքանով է մնացել դրանց կենսունակությունը: Ի վերջո, դրանք են լինելու խորհրդարանի ընտրությանն անցողիկ շեմի հույսը: Ահա այդ տեսանկյունից էլ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությանը մի կողմից փորձում է գույքագրել իր ռեսուրսները, մյուս կողմից՝ հասկանալ, թե ինչպիսին է դրանց ներկայիս ներուժը:
Դա է պատճառը, որ ՀՀԿ-ն գործնականում այս կամ այն կերպ ռեսուրսային ներգրավվածություն ունի մասնակից գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ուժերի գործողություններում՝ այս կամ այն շերտում ներգրավված ռեսուրսներով: Ընդ որում՝ այդ ներգրավվածության մի մասը կարող է լինել ուղիղ քաղաքական համաձայնության արդյունքում, մյուս մասը՝ ավելի ցածր շերտերում, երբ ներգրավվածությունը կա՛մ չի հասնում քաղաքական ղեկավար շերտին, կա՛մ եթե հասնում է, ապա չի առաջացնում լուրջ դիմադրություն՝ նկատի ունենալով այն, որ այդ ներգրավվածությունը գործնականում չի առաջացնում վարկաբեկման քաղաքական խնդիր:
Այսպիսով, ձևավորվում է յուրօրինակ լռելյայն կոնսենսուս, երբ ՀՀԿ-ն մի քիչ-մի քիչ ռեսուրսներ է ծառայեցնում այլ ուժերին, մյուս կողմից՝ փորձարկում է իր ներկայիս կարողությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք դրանք բավարար են խորհրդարանի արտահերթ ընտրությանը 5 կամ թեկուզ 3 տոկոս հավաքելու համար»:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...