16:07 04.12.2024
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին, որոնց պատճառով էլ նրան հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղազարյանը չի բացառել, որ իր հետ հարցազրույցների կամ զրույցների ժամանակ կարող էր ասել այնպիսի բաներ, որոնք կարելի էր չհրապարակել, սակայն վստահեցրել է, որ որևէ կերպ նպատակամղված պետական գաղտնիքի արտահոսք չի կազմակերպել։«Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում պետական գաղտնիք և պետական կարևորության փաստաթուղթ։ Ես 6 տարվա մեջ երբևէ չեմ եղել այդ բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար, որովհետև դա արվում է գրավոր, դա արձանագրվում և ֆիքսվում է։
Ինչ վերաբերում է խմբակցության նիստերից ինչ-որ տեղեկության արտահոսքի, ապա ասեմ, որ, սիրելի լրագրողներ, բոլորդ գիտեք, որ ես միշտ հասանելի եմ, որովհետև կարևորում եմ ձեր աշխատանքը և բոլորիդ հետ զրուցել եմ։ Կարող է պատահել այդ զրույցների ընթացքում ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ նպատակամղված և պլանավորված արտահոսք եմ արել»,- ասաց Աղազարյանը։Աղազարյանը զարմանք հայտնեց, թե ինչպես են իր անձնական նամակագրությունները հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։
«Իմ հեռախոսը, որն առգրավել են Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Քննիչը ասել էր, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։Ես հայտնել էի, որ հեռախոսի մեջ կան անձնական տվյալներ, որոնք չեմ ցանկանա հրապարակվեն։ Ասացին՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, Դուք գիտեք, թե ո՞ր պետությունում եք ապրում։ Ես էլ հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի հրապարակվի։ Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են և իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,- ընդգծեց Աղազարյանը։
Աղազարյանը նշեց, որ չի բացառում, որ իրավապահ մարմինները որոշեն միջնորդություն ներկայացնել իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար։ Ինչ վերաբերվում է իր գործունեությանը որպես անկախ պատգավոր՝ Աղազարյանը հայտարարեց, որ իր քվեարկությունները հիմնականում համընկնելու են ՔՊ խմբակցության որոշումների հետ, բացառությամբ չորս հարցերի՝ խաղաղության պայմանագիր, Անկախության հռչակագիր, Սահմանադրություն և առողջապահության համապարփակ ապահովագրության մասին նախագիծ։ «Այս հարցերում իմ դիրքորոշումը կարող է տարբեր լինել խմբակցության դիրքորոշումից»,- ասաց նա։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...
21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...