ԱԺ նախագահը վստահեցնում է՝ մինչև երեկ փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.11 oC

ԱԺ նախագահը վստահեցնում է՝ մինչև երեկ փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին

16:45 04.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ մինչև երեկ փորձել է ամեն կերպ պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ում հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, սակայն շոկի մեջ է հայտնվել նրանից, ինչ իմացել է նախորդ օրը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսին են ՀՀ ազգային ժողովի պատգամավորները, պետք է իմանան, որ ինչ-որ ինֆորմացիա կա, որ իրենք իրավունք չունեն հրապարակել»,-ասաց Սիմոնյանը:Ըստ նրա՝ ՔՊ-ն վերջերս՝ 1-2 օր առաջ է իմացել, որ Հովիկ Աղազարյանը ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպել:

ԱԺ նախագահի խոսքով՝ նախորդ օրը կուսակցության վարչության նիստում Հովիկ Աղազարյանի՝ կուսակցությունից դուրս գալու հարցի՝ 1.5 ժամ տևած քննարկման ընթացքում չեն անդրադարձել ԱԺ-ում լսումների ժամանակ Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցածին, վարչապետի՝ մանդատը վայր դնելու հորդորին:

«Ես շոկի մեջ եմ եղել նրանից, ինչ ես երեկ իմացել եմ: Անկեղծ եմ ուզում լինել՝ ես մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, քանի որ իմ գործընկերն է, միասին ճանապարհ ենք անցել: Բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն ինչ-որ ձևով խեղդել»,-ասաց Սիմոնյանը:Ըստ նրա՝ Աղազարյանն անգամ չի զղջացել, ավելի ագրեսիվ է եղել, հակառակվել է: «Իմ մոտ նաև տպավորություն կա՝ ադեկվատության հետ կապված»,-նշեց ԱԺ նախագահը:

Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն պետությանը վնաս հասցնելու մասին է:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

20:21 18.05.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

Ամերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...

BACK_TO_TOP