Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+18.09 oC

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս

11:16 19.09.2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման  դեպքով հաշվարկվել է 49.265.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 44 դեպքով նշանակվել է 3.540.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, հաշվարկվել է 45.782.742 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացված ստուգումներ՝

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս», «Մարտունի», «Վարդենիս» մասնաճյուղերում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 75 ծառի կոճղ, հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ստուգման նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին։

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, հաշվարկվել է 1.352.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 11 դեպք, հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 400.000 ՀՀ դրամի չափով։

Ջրերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 29.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 200.000 ՀՀ դրամի չափով։

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 2.099.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.255.538 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP