Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում

09:55 06.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում` Սլովենիայի օմբուդսման Պետեր Սվետինայի հրավերով մասնակցելու օմբուդսմանական հաստատության 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին և պաշտոնական հանդիպումներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Միջոցառումն անցկացվում է «Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետությունը. ժամանակակից մարտահրավերների հաղթահարում» խորագրի ներքո։

Աշխատանքային այցին մասնակցում է նաև Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան:

Անահիտ Մանասյանը միջոցառման շրջանակում դեկտեմբերի 5-ին որպես բանախոս է հանդես եկել «Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն. Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցության ընդլայնման ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը» թեմայով առաջին պանելային քննարկմանը:

Պաշտպանն իր ելույթում շնորհավորել է Սլովենիայի օմբուդսմանին հաստատության 30-ամյակի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է ժամանակակից աշխարհում, այդ թվում` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, ՄԻՊ հաստատությունների գործունեության մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Բանախոսը ներկայացրել է իրավահավասարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ատելության խոսքի, գենդերային հավասարության, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս բնագավառներում իրականացվող աշխատանքների հիմքով հաճախ է թիրախավորվում հենց իրավաբան մասնագետների, հանրային գործիչների կողմից, ինչը վտանգավոր միտում է:

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Անահիտ Մանասյանը որպես լրջագույն խնդիր է ներկայացրել նաև հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված` իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի, այդ թվում` որոշ իրավաբանների կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը նաև անդրադարձ է կատարել սեռով պայմանավորված կանանց թիրախավորման դեպքերին, հատուկ նշելով, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի: Պաշտպանը ներկայացրել է իր` որպես կին թիրախավորման դեպքերն ու դրանք իրականացնող դերակատարների հանրային գործելաոճը, ինչը հակասում է ոլորտում առկա միջազգային չափանիշներին:

Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել Սլովենիայի Հանրապետության Արդարադատության նախարարության պետքարտուղար Միլան Բրգլեզը, Հունաստանի Օմբուդսման Անդրեա Պոտակիսը և Պորտուգալիայի օմբուդսման Մարիա Լուսիա Ամարալը։

Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ շուրջ 20 պետություններից, ինչպես նաև Սլովենիայի տարբեր պետական կառույցների, կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների, Սլովենիայում դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 5-ին համաժողովին բացման խոսքով են հանդես եկել Սլովենիայի Հանրապետության օմբուդսման Պետեր Սվետինան, Սլովենիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ուրշկա Չուպանչիչը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին (առցանց ձևաչափով)։

Հիմնական ելույթով է հանդես եկել Եվրոպական դատարանի նախագահ Մարկո Բոսնյակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

22:55 26.07.2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

22:39 26.07.2025

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

Հուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

22:25 26.07.2025

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

Գերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

22:17 26.07.2025

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...

BACK_TO_TOP